Լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները բարելավվել են


Լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները բարելավվել են

  • 29-09-2011 11:51:04   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում հունվար-օգոստոս ամիսներին բարելավվել են լոկոմոտիվների եւ բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, բեռնատար վագոնի շրջանառությունը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ արագացել է 0,2 օրով կամ 5,1%: Ութ ամիսների համար նախատեսվող ցուցանիշի հետ համեմատ փաստացի ցուցանիշը բարելավվեց 25,6%: Ինչպես հայտնում են ՀԿԵ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ըստ վիճակագրական տվյալների, մեկ վագոնի միջին շրջանառությունը կազմում է 3,9 օր: Հունվար-օգոստոսին 1,1 ժամով նախասեսվածի հետ համեմատ կրճատվել է նաեւ վագոնի պարապուրդի ժամանակը մեկ բեռնափոխադրումից առաջ, կազմելով 36,8 ժամ: 2011թ.-ի ութ ամիսների ընթացքում բարելավվել են լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրական վազքը կազմել է 338,8 լոկ-կմ, ինչը 23,2% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ինչպես արդեն նշել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինը, ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի եւ շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ: Այդ աշխատանքի մեջ առանցքային դեր է խաղացել «գործի մարդը»՝ իր աշխատանքային պարտականությունների կատարման նոր մոտեցումներով: «2011-ը մեր համար լինելու է երկաթուղու առանց կորուստների աշխատանքի տարի: Դա մեր թիվ մեկ խնդիրն է», - ասաց Շ.Շայդուլլինը, հավելելով. «Այսօր մենք լուծում ենք մի շարք այդպիսի խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցումը, ճկուն սակագնային քաղաքականությունը, ենթակառուցվածքի եւ շարժակազմի միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը»: Ընկերության ղեկավարը նշեց, որ 2011 թ.-ի անցած ամիսները երկաթուղու համար դարձել էին բիզնես-գործընթացների արդյունավետության աճի, շահութաբերության եւ հզորությունների ավելացման ժամանակ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն