Դիկ Ադվոկատ. Հայերի մարտավարությունը թելադրված է լինելու մեր խաղով
03-06-2011 20:17:25 | Ռուսաստան | Սպորտ
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք Ռուսաստան - Հայաստան խաղից առաջ վերջին ասուլիսում հայտարարել է, որ թիմում բոլորն առողջ են, իսկ մարտավարությունը մեկն է լինելու` ստեղծել սուր պահեր եւ խփել գնդակներ:
Դ.Ադվոկատը նշել է, որ Հայաստանի հավաքականի մասին ունի անհրաժեշտ ամբողջ ինֆորմացին, եւ չի բացառել, որ մրցակիցը խաղադաշտ դուրս կգա նույն մեկնարկային կազմով, ինչ Երեւանում: «Հայերի մարտավարությունը նույնպես նույնն է լինելու: Նրանց մարտավարությունը թելադրված է լինելու մեր խաղով: Մենք հենց սկզբից փորձում ենք վերահսկել խաղը, ստեղծել պահեր եւ գնդակ խփել: Նման բան փորձում էինք անել նաեւ Երեւանում: Նույնը կլինի նաեւ վաղը»,- ասել է Դ.Ադվոկատը: