«DigitecExpo 2011»-ում առաջին անգամ կազմակերպվել է ՏՏ ոլորտի աշխատանքի տոնավաճառ


«DigitecExpo 2011»-ում առաջին անգամ կազմակերպվել է ՏՏ ոլորտի աշխատանքի տոնավաճառ

  • 07-10-2011 17:47:00   | Հայաստան  |  Տնտեսություն
21-ամյա ծրագրավորող Հրաչի համար այս տարի «DigitecExspo» ցուցահանդեսը տարբերվեց նախորդ տարիներին անցկացվածներից. «Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռել ինձ ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին աշխատանքի տոնավաճառում դիմել միաժամանակ մի քանի գործատուի: Հուսով եմ, այսկերպ կկարողանամ աշխատանք գտնել»,- «DigitecExspo 2011» ցուցահանդեսում ասաց նա: «DigitecExspo 2011» ցուցահանդեսում առաջին անգամ է կազմակերպվել տեղեկատվական ոլորտի աշխատանքի տոնավաճառը: Ոլորտում աշխատել ցանկացողներին այն հնրավորություն է տալիս տեղում ծանոթանալ գործատուի հետ եւ ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում: Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվում են նաեւ «Ճարտարագիտական աշխարհ», «DigiTec Startup հատված»,«Open Game Contest», «ArmRobotics» եւ «DigiLife սեմինարների շարք» միջոցառումները: «Ճարտարագիտական աշխարհ»-ի շրջանակներում ընդհանուր տաղավարով ներկայացվում են շուրջ 30 տեղական եւ միջազգային ճարտարագիտական ընկերություններ, «DigiTec Startup հատված»` ցուցահանդեսի շուրջ 12 նորաստեղծ ընկերութուններ ներկայացնում են իրենց նորարարական լուծումներն ու ծառայությւնները, «Open Game Contest»` ցուցադրվում են համակարգչային խաղերի բաց առաջնության հայտարարագրված խաղերը, «ArmRobotics»` ցուցադրվում են Հայասատանի ռոբոտներ բաց առաջնության մասնակից ռոբոտները, «DigiLife սեմինարների շարք»` առաջատար տեխնոլոգիական ընկերություններ հանդես են գալիս նոր լուծումներով: Բարձր տեխնոլոգիաների սիրահար Հրաչը նշեց, որ ամեն տարի ներկայացված տեխնոլոգիաները «DigitecExspo» այցելելիս առաջին հերթին ակնկալում է տեսնել նոր տեխնոլոգիաներ եւ ապրաքներ.«Բայց պակաս հետաքրքրի չեն նաեւ հեռահաղորդակցության ծառայությունները»: Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ), Ամերիկյան կազմակերպության կողմից հրավիրված փորձագետի հետազոտությունները ցույց են տվել, որ ցուցահանդեսի այցելուների 86%-ն ակնկալում է տեսնել նոր տեխնոլոգիաներ եւ ապրանքներ, 56%-ը բջջային կապի ծառայություններ, 39%-ը` ինտերնետ կապ, 37%-ը` հեռահողորդակցության ծառայություններ: Նույն հետազոտությունների համաձայն` ցուցահանդեսի այցելուները մեծամասամբ ուսանողներ են, նրանց ավելի քան երկու անգամ զիջում են ոլորտի հանդեպ հետաքրքրություն ունեցաղ մասնագետները եւ տնտեսության այլ ճյուղրի ընկերությունների ղեկավարները: «Դե ուսանողների ակտիվությունը բնական է, քանի որ նորագույն տեխնոլոգիաները գրավում են ոչ այնքան մեծ տարիքի մադկանց, որքան երիտասարդներին»,- ամերիկյան փորձագետի հետազոտության արդյունքն այսպես է մեկնաբանում Հրաչը, ու գնահատմամբ ցուցահանդեսն իսկապես տպավորիչ է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն