Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «ԼՂՀ երկրաբանությունը եւ հանքային պաշարները» գիտաժողովին


Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «ԼՂՀ երկրաբանությունը եւ հանքային պաշարները» գիտաժողովին

  • 09-10-2011 15:58:19   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «ԼՂՀ երկրաբանությունը եւ հանքային պաշարները» գիտաժողովին: Բակո Սահակյանը ողջունել է մեր հանրապետությունում առաջին անգամ նման թեմայով միջոցառման կազմակերպումը՝ նշելով, որ Արցախի հանքային պաշարների ուսումնասիրությունը մեծ տեղ է գրավում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Երկրի ղեկավարը կարեւորել է նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի գիտական ներուժի ներգրավումը, ինչը թույլ կտա նոր որակ հաղորդել ինչպես հանրապետությունում երկրաբանության ու հանքային պաշարների հետազոտության, այնպես էլ այդ ուսումնասիրությունների պրակտիկ կիրառման գործընթացին: Ըստ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության, գիտաժողովին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ եւ կառավարության անդամներ, հանրապետությունում գործող արդյունաբերական ձեռնարկությունների եւ գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն