Տոկիոյի շրջաններում 4,5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել


Տոկիոյի շրջաններում 4,5 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

  • 03-06-2011 09:24:44   | Ճապոնիա  |  Միջազգային
 4,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի եւ Հոնսյու կղզու մի քանի շրջաններում տեղական ժամանակով 10:33-ին (Երեւանի ժամանակով՝ 06:33-ին): Ըստ vesti.ru-ի, վիրավորներ եւ ավերածություններ չկան: Ցունամի չի կանխատեսվում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայի հարավային մասում` երկրի մակերեւույթից 70 կմ խորության վրա: Սեյսմիկ ակտիվություն է գրանցվել նաեւ Իբարակի, Ֆուկուսիմա, Տոչիգի, Գանմա պրեֆեկտուրաներում։ Վերջին օրերին սա չորրորդ երկրաշարժն է Ճապոնիայում, որի ուժգնությունը գերազանցում է 4 բալը: Ամենաուժեղը եղել է 5,9 բալ ուժգնությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային