Moody's գործակալությունը հայտարարել է ԱՄՆ-ի վարկային վարկանիշի հնարավոր նվազեցման մասին


Moody's գործակալությունը հայտարարել է ԱՄՆ-ի վարկային վարկանիշի հնարավոր նվազեցման մասին

  • 03-06-2011 09:13:41   | ԱՄՆ  |  Միջազգային
 Հայտնի վարկանիշային Moody's գործակալությունը վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ հայտարերել է, որ հնարավոր է նվազեցվի ԱՄՆ-ի վարկային վարկանիշը, եթե իշխանությունները միջոցներ չձեռնարկեն բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Moody's-ը նշել է, որ կվերանայի վարկային վարկանիշը , եթե Կոնգրեսը երկարաձգի ԱՄՆ-ի պետական պարտքի մարման ժամկետը, որը կազմում է 14,3 տրիլլիոն դոլար: Գործակալությունը նաեւ հայտարարել է ամերիկյան երեք բանկերի վարկանիշների հնարավոր նվազեցման մասին: Պատճառը հստակ հավաստիացումների բացակայությունն է, որ սնանակացման վտանգի դեպքում իշխանությունը կօգնի նրանց:
Նոյյան տապան  -   Միջազգային