Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճիշտ քարտեզն արդեն տեղադրված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում


Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճիշտ քարտեզն արդեն տեղադրված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում

  • 11-10-2011 13:14:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճիշտ քարտեզն արդեն տեղադրված է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում: http://www.minagro.am/am/index.php?page=struct&sub_id=2&id=18 Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «Օգտագործենք ճիշտ քարտեզներ» նախաձեռնությունը հանդես եկավ ճիշտ քարտեզների կիրառման ակցիայով, որի շրջանակներում լրատվամիջոցների օգնությամբ եւ այլ միջոցներով բոլոր այն կազմակերպությունններին ու գերատեսչություններին, որոնք օգտագործում էին ոչ ճիշտ ԼՂՀ քարտեզ, կոչ արվեց փոխել դրանք: Նախաձեռնության կոչին միանգամից արձագանքեց Հ2 հեռուստաընկերությունը` փոխելով իր լրատվական թողարկման` եղանակի տեսության ընթացքում ցուցադրվող քարտեզը: Նախաձեռնությունը ձեռնամուխ եղավ նաեւ սեպտեմբերի 3-ը` որպես քարտեզի օր նշելու ակցիայի իրականացմանը: Այսուհետ, ամեն տարի սեպտեմբերի 3-ին կնշվի ՀՀ եւ ԼՂՀ քարտեզի օրը: Օրերս էլ արդեն, գյուղնախարարության կայքում նախկին ԼՂԻՄ-ի քարտեզի փոխարեն տեղադրված է ճիշտ քարտեզը: «Օգտագործենք ճիշտ քարտեզներ» նախաձեռնությունը շնորհակալություն է հայտնում գերատեսչությանը եւ մյուսներին եւս կոչ անում արձագանքել` կիրառելով միայն ճիշտ քարտեզ: «Օգտագործենք ճիշտ քարտեզներ» նախաձեռնություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն