Sputnik Arménie. «Webinaire sur la sécurité biologique des pays de l'UEE»

next_to_logo
 

Sputnik Արմենիա.«ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով տեսակամուրջ

  • 24-06-2026 12:00:00   | Arménie  |  

Հունիսի 24–ին` ժամը 12:00–ին, տեղի կունենա «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը, թեմայով Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամուրջ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ։
 
Ինչո՞վ են պայմանավորված Հայաստանից Ռուսաստան մի շարք պարենային ապրանքների մատակարարման սահմանափակումները: Վտանգ կա՞, որ Էբոլա վիրուսը կներթափանցի ԵԱՏՄ երկրներ: Ինչպե՞ս պարզել ելակի մեջ նիտրատների առկայությունը և խուսափել թունավորումից։ Այս և այլ հարցերի կպատասխանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:
 
Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիա կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
 
 
  -