Կառուցւում է համայնքային կենտրոն ԼՂՀ Շուշիի շրջանի Մեծ Շէն գիւղում


Կառուցւում է համայնքային կենտրոն ԼՂՀ Շուշիի շրջանի Մեծ Շէն գիւղում

  • 28-10-2011 12:06:57   | Հայաստան  |  Տնտեսութիւն

ԼՂՀ Շուշիի շրջանի Մեծ Շէն գիւղում «Հայաստան»համահայկական հիմնադրամը կառուցում է 195 քմ մակերես զբաղեցնող երկյարկանի համայնքային կենտրոն, որտեղ կգործեն գիւղապետարանը, բուժկէտը, գրադարանն ու հանդիսութիւնների սրահը: Ֆինանսաւորումը` լիբանանահայ համայնք, նուիրատուներ Հայաստանից եւ Արցախից: Մեծ Շէնը Շուշիի շրջանի հնագոյն գիւղերից է, որտեղ բնակւում է 119 մարդ` մեծամասամբ` տարեցնէր: Բնակիչներն զբաղւում են հողագործութեամբ, անասնապահութեամբ, մեղուապահութեամբ: Գիւղը յայտնի է 17-րդ դարում կառուցուած Սբ. Պանտելէոն վանքով, որն իր անունը ստացել է ի պատիւ այն գիւղական բժշկի, ով բազմաթիւ մարդկանց կեանք է փրկել : Վանքը ունի նայեւ թանգարանային անկիւն, որտեղ ցուցադրւում են պատմական նշանակութեան հնագոյն իրեր:
  -   Տնտեսութիւն