Կառուցվում է համայնքային կենտրոն ԼՂՀ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում


Կառուցվում է համայնքային կենտրոն ԼՂՀ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում

  • 28-10-2011 12:06:57   | Հայաստան  |  Տնտեսություն

ԼՂՀ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառուցում է 195 քմ մակերես զբաղեցնող երկհարկանի համայնքային կենտրոն, որտեղ կգործեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանն ու հանդիսությունների սրահը: Ֆինանսավորումը` լիբանանահայ համայնք, նվիրատուներ Հայաստանից եւ Արցախից: Մեծ Շենը Շուշիի շրջանի հնագույն գյուղերից է, որտեղ բնակվում է 119 մարդ` մեծամասամբ՝ տարեցներ: Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ: Գյուղը հայտնի է 17-րդ դարում կառուցված Սբ. Պանտելեոն վանքով, որն իր անունը ստացել է ի պատիվ այն գյուղական բժշկի, ով բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել : Վանքը ունի նայեւ թանգարանային անկյուն, որտեղ ցուցադրվում են պատմական նշանակության հնագույն իրեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play