Կառուցվում է համայնքային կենտրոն ԼՂՀ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում
28-10-2011 12:06:57 | Հայաստան | Տնտեսություն
ԼՂՀ Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառուցում է 195 քմ մակերես զբաղեցնող երկհարկանի համայնքային կենտրոն, որտեղ կգործեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանն ու հանդիսությունների սրահը:
Ֆինանսավորումը` լիբանանահայ համայնք, նվիրատուներ Հայաստանից եւ Արցախից:
Մեծ Շենը Շուշիի շրջանի հնագույն գյուղերից է, որտեղ բնակվում է 119 մարդ` մեծամասամբ՝ տարեցներ: Բնակիչներն զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ: Գյուղը հայտնի է 17-րդ դարում կառուցված Սբ. Պանտելեոն վանքով, որն իր անունը ստացել է ի պատիվ այն գյուղական բժշկի, ով բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել : Վանքը ունի նայեւ թանգարանային անկյուն, որտեղ ցուցադրվում են պատմական նշանակության հնագույն իրեր: