Գրանթ Թորնթոն Հայաստանի աջակցութեամբ` նոր անդամ ընկերութիւն Ուկրաինայում


Գրանթ Թորնթոն Հայաստանի աջակցութեամբ` նոր անդամ ընկերութիւն Ուկրաինայում

  • 03-11-2011 12:21:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2012 թուականի յունուարի 1-ից Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամների ցանկը կը համալրուի Ուկրաինայում նոր ընկերութեան ներգրաւմամբ: Այս գործընթացում իր նշանակալի դերակատարումն ունի Գրանթ Թորնթոն Հայաստանը, որը, հանդիսանալով տարածաշրջանում առաջատար աուդիտորական եւ խորհրդատուական ընկերութիւն, մշտապէս աջակցում է Գրանթ Թորնթոն ցանցի ընդլայնմանն ու զարգացմանը: Ունենալով մեծ փորձ Գրանթ Թորնթոն ընկերութիւնների հիմնադրման եւ կայացման գործում այլ երկրներում, մասնաւորապէս Վրաստանում եւ Տաջիկստանում, Գրանթ Թորնթոն Հայաստանի մասնակցութեամբ եւ աջակցութեամբ Ուկրաինայում կը գործի նոր անդամ ընկերութիւն: Ուկրաինական Գրանթ Թորնթոնը կը ստեղծուի տեղական Legis Group աուդիտորական եւ խորհրդատուական ընկերութեան հիման վրայ, Գրանթ Թորնթոն Հայաստանի եւ Գրանթ Թորնթոն Կիպրոսի մասնակցութեամբ, եւ շուկայում կ'առաջարկի աուդիտորական, հարկային եւ խորհրդատուական ծառայութիւնների լայն շրջանակ: Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրէն Էդ Նիւսբաումն ասում է. «Մենք շատ ուրախ ենք, որ այսուհետ կարող ենք աւելի հզօրացնել մեր արդէն իսկ ամուր ներկայութիւնը ԱՊՀ տարածաշրջանում»: «Հայաստանի Գրանթ Թորնթոնը տարածաշրջանում առանձնանում է իր բազմամեայ եւ տարաբնոյթ փորձառութեամբ, թէ՛ յաճախորդներին մատուցած ծառայութիւնների, թէ՛ նոր ընկերութիւնների հիմնադրման եւ բարեյաջող զարգացման առումով: Հաշուի առնելով վերոնշեալը` մեր ընկերութիւնը պատրաստակամութիւն է յայտնել աջակցել Ուկրաինայում նոր անդամ ընկերութեան կայացմանը, եւ ողջունում ու յաջողութիւն է մաղթում իր նոր գործընկերոջը ուկրաինական շուկայում»,- մեկնաբանում է Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերութեան տնօրէն-բաժնետէր Գագիկ Գիւլբուդաղեանը:
  -   Մամլո հաղորդագրություն