Գրանթ Թորնթոն Հայաստանի աջակցությամբ՝ նոր անդամ ընկերություն Ուկրաինայում


Գրանթ Թորնթոն Հայաստանի աջակցությամբ՝ նոր անդամ ընկերություն Ուկրաինայում

  • 03-11-2011 12:21:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գրանթ Թորնթոն Հայաստանի աջակցությամբ՝ նոր անդամ ընկերություն Ուկրաինայում 2012 թվականի հունվարի 1-ից Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամների ցանկը կհամալրվի Ուկրաինայում նոր ընկերության ներգրավմամբ: Այս գործընթացում իր նշանակալի դերակատարումն ունի Գրանթ Թորնթոն Հայաստանը, որը, հանդիսանալով տարածաշրջանում առաջատար աուդիտորական եւ խորհրդատվական ընկերություն, մշտապես աջակցում է Գրանթ Թորնթոն ցանցի ընդլայնմանն ու զարգացմանը: Ունենալով մեծ փորձ Գրանթ Թորնթոն ընկերությունների հիմնադրման եւ կայացման գործում այլ երկրներում, մասնավորապես Վրաստանում եւ Տաջիկստանում, Գրանթ Թորնթոն Հայաստանի մասնակցությամբ եւ աջակցությամբ Ուկրաինայում կգործի նոր անդամ ընկերություն: Ուկրաինական Գրանթ Թորնթոնը կստեղծվի տեղական Legis Group աուդիտորական եւ խորհրդատվական ընկերության հիման վրա, Գրանթ Թորնթոն Հայաստանի եւ Գրանթ Թորնթոն Կիպրոսի մասնակցությամբ, եւ շուկայում կառաջարկի աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ: Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նյուսբաումն ասում է. «Մենք շատ ուրախ ենք, որ այսուհետ կարող ենք ավելի հզորացնել մեր արդեն իսկ ամուր ներկայությունը ԱՊՀ տարածաշրջանում»: «Հայաստանի Գրանթ Թորնթոնը տարածաշրջանում առանձնանում է իր բազմամյա եւ տարաբնույթ փորձառությամբ, թե՛ հաճախորդներին մատուցած ծառայությունների, թե՛ նոր ընկերությունների հիմնադրման եւ բարեհաջող զարգացման առումով: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մեր ընկերությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինայում նոր անդամ ընկերության կայացմանը, եւ ողջունում ու հաջողություն է մաղթում իր նոր գործընկերոջը ուկրաինական շուկայում»,- մեկնաբանում է Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play