Քննարկուել էն էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետութիւնների միջեւ համագործակցութեանն առնչուող հարցեր


Քննարկուել էն էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետութիւնների միջեւ համագործակցութեանն առնչուող հարցեր

  • 11-12-2010 20:54:15   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութեան էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանին եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ գլխաւոր տնօրէն Կարէն Կարապետեանին: Հանդիպման ընթացքում քննարկուել էն էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետութիւնների միջեւ համագործակցութեանը եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարներին առնչուող հարցեր: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, երկուստէք նշուել է, որ այս ոլորտում առկայ էն լուրջ հեռանկարներ, որոնք մեծապէս կը նպաստեն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետութեան վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Տնտեսութիւն