Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր


Քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր

  • 11-12-2010 20:54:15   | Հայաստան  |  Տնտեսություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների միջեւ համագործակցությանը եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարներին առնչվող հարցեր: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկուստեք նշվել է, որ այս ոլորտում առկա են լուրջ հեռանկարներ, որոնք մեծապես կնպաստեն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play