Ռուսաստանը մեծ նշանակութիւն է տալիս Հայաստանի հետ ռազմավարական գործընկերութեանը


Ռուսաստանը մեծ նշանակութիւն է տալիս Հայաստանի հետ ռազմավարական գործընկերութեանը

  • 29-11-2010 17:18:52   | Հայաստան  |  Քաղաքական
Ընդունելով նոյեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնութեան Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը նշել է, որ բարձր մակարդակի վրայ գտնուող հայ-ռուսական յարաբերութիւններն ինտենսիւօրէն զարգանում էն, երկու երկրների միջեւ յաջողութեամբ շարունակւում է քաղաքական երկխօսութիւնը: Նրա հաւաստմամբ, այդ յարաբերութիւններին նոր խթան հաղորդեց օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդուեդեւի պետական այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրուեցին մի շարք կարեւոր փաստաթղթեր: ,էս անչափ կարեւորում եմ նախագահների աշխատակազմերի միջեւ համագործակցութիւնը եւ այն գործառոյթները, որ նրանք իրականացնում էն: Յոյս ունեմ, որ աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջեւ անմիջական կապերը հնարաւորութիւն կը տան էլ աւելի արդիւնաւէտօրէն վերահսկել նախագահների յանձնարարութիւնները եւ բարձրացնել մեր աշխատանքի արդիւնաւէտութիւնը»,- ասել է Ս.Սարգսեանը: Նա ընդգծել է, որ չնայած հետճգնաժամային խնդիրներին, որոնք կան, եւ Ռուսաստանում, եւ Հայաստանում, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնն ընթացիկ տարում աճել է 12 տոկոսով: ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավարը յոյս է յայտնել, որ երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջեւ համագործակցութիւնը կը նպաստի հայ-ռուսական յարաբերութիւնների զարգացմանը: «Ռուսաստանը նոյնպէս մեծ նշանակութիւն է տալիս Հայաստանի հետ ռազմավարական գործընկերութեանը: Համաձայն եմ, որ տարբեր ուղղութիւններով մեր երկու երկրների միջեւ փոխգործակցութեանն ուղղուած յանձնարարականների յստակ վերահսկումը կրկնակի արդիւնք կ'ունենայ, առաւել եւս, որ Դուք Ռուսաստանի Նախագահի հետ նախանշել էք շատ լայն, բոլոր ուղղութիւններն ընդգրկող` եւ տնտեսական, եւ հումանիտար, եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցութիւն: Այդ յանձնարարականները պէտք է կատարել»,- ասել է Ս.Նարիշկինը։ Նա վստահեցրել է, որ իր ղեկավարած աշխատակազմը յստակ կը վերահսկի այդ աշխատանքները եւ կ'աջակցի յանձնարարականների կատարմանը:
  -   Քաղաքական