<br /> Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությանը<br />



Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությանը

  • 29-11-2010 17:18:52   | Հայաստան  |  Քաղաքական
Ընդունելով նոյեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-ռուսական հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են, երկու երկրների միջեւ հաջողությամբ շարունակվում է քաղաքական երկխոսությունը: Նրա հավաստմամբ, այդ հարաբերություններին նոր խթան հաղորդեց օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք կարեւոր փաստաթղթեր: ,Ես անչափ կարեւորում եմ նախագահների աշխատակազմերի միջեւ համագործակցությունը եւ այն գործառույթները, որ նրանք իրականացնում են: Հույս ունեմ, որ աշխատակազմերի տարբեր ստորաբաժանումների միջեւ անմիջական կապերը հնարավորություն կտան էլ ավելի արդյունավետորեն վերահսկել նախագահների հանձնարարությունները եւ բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունը»,- ասել է Ս.Սարգսյանը: Նա ընդգծել է, որ չնայած հետճգնաժամային խնդիրներին, որոնք կան, եւ Ռուսաստանում, եւ Հայաստանում, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարում աճել է 12 տոկոսով: ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների նախագահների աշխատակազմերի միջեւ համագործակցությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: «Ռուսաստանը նույնպես մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությանը: Համաձայն եմ, որ տարբեր ուղղություններով մեր երկու երկրների միջեւ փոխգործակցությանն ուղղված հանձնարարականների հստակ վերահսկումը կրկնակի արդյունք կունենա, առավել եւս, որ Դուք Ռուսաստանի Նախագահի հետ նախանշել եք շատ լայն, բոլոր ուղղություններն ընդգրկող` եւ տնտեսական, եւ հումանիտար, եւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցություն: Այդ հանձնարարականները պետք է կատարել»,- ասել է Ս.Նարիշկինը։ Նա վստահեցրել է, որ իր ղեկավարած աշխատակազմը հստակ կվերահսկի այդ աշխատանքները եւ կաջակցի հանձնարարականների կատարմանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play