ՀՀ կառավարություն. Կանոնակարգվում է գնումների ոլորտը


ՀՀ կառավարություն. Կանոնակարգվում է գնումների ոլորտը

  • 20-09-2012 13:52:04   | Հայաստան  |  Տնտեսութիւն

ՀՀ կառավարութիւն. Կանոնակարգւում է գնումների ոլորտը Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարութեան հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: ՀՀ կառավարութիւնն իր 2011 թ. փետրուարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման մէջ կատարել է փոփոխութիւններ եւ լրացումներ, որոնք նպատակաուղղուած են ոլորտի արդիւնաւէտութեան բարձրացմանը, գործընթացների թափանցիկութեան ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նուազեցմանը: Հիմք ընդունելով այդ որոշումը, գործադիրը հաստատել է «Պետութիւն-մասնաւոր գործընկերութեան»(ՊՄԳ) ծրագրի գնահատման եւ հաստատման կարգը: Փաստաթղթով սահմանւում են նախքան գնումների գործընթացն սկսելը ՊՄԳ ծրագրի եւ գնումների գործընթացի իրականացմամբ մասնաւոր գործընկերոջ ընտրութիւնից յետոյ ՊՄԳ ծրագրի գնահատման ու հաստատման կարգը եւ չափանիշները: Որոշման նպատակն է բարենպաստ իրաւական դաշտ ստեղծել ՊՄԳ-ների համար` պետութիւն-մասնաւոր համագործակցութիւնը որակական աւելի բարձր փուլ տեղափոխելու, այդ համագործակցութեան արդիւնաւէտութիւնը բարձրացնելու եւ ՊՄԳ-ների ամբողջ ներուժը օգտագործելու միջոցով: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, նիստում յատուկ անդրադարձ է եղել գնումների բնագաւառում բացայայտուած թերութիւններին: Վարչապետ Տիգրան Սարգսեանի պահանջով դրանց վերաբերեալ պարզաբանում են տուել ՀՀ ֆինանսների նախարարը եւ ՀՀ քաղաքաշինութեան նախարարը (նշուած նիւթերը կայքում տեղադրուելու են առանձին):
  -   Տնտեսութիւն