ՀՀ կառավարություն. Կանոնակարգվում է գնումների ոլորտը


ՀՀ կառավարություն. Կանոնակարգվում է գնումների ոլորտը

  • 20-09-2012 13:52:04   | Հայաստան  |  Տնտեսություն

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունն իր 2011 թ. փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնք նպատակաուղղված են ոլորտի արդյունավետության բարձրացմանը, գործընթացների թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Հիմք ընդունելով այդ որոշումը, գործադիրը հաստատել է «Պետություն-մասնավոր գործընկերության» (ՊՄԳ) ծրագրի գնահատման եւ հաստատման կարգը։ Փաստաթղթով սահմանվում են նախքան գնումների գործընթացն սկսելը ՊՄԳ ծրագրի եւ գնումների գործընթացի իրականացմամբ մասնավոր գործընկերոջ ընտրությունից հետո ՊՄԳ ծրագրի գնահատման ու հաստատման կարգը եւ չափանիշները։ Որոշման նպատակն է բարենպաստ իրավական դաշտ ստեղծել ՊՄԳ-ների համար` պետություն-մասնավոր համագործակցությունը որակական ավելի բարձր փուլ տեղափոխելու, այդ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու եւ ՊՄԳ-ների ամբողջ ներուժը օգտագործելու միջոցով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նիստում հատուկ անդրադարձ է եղել գնումների բնագավառում բացահայտված թերություններին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի պահանջով դրանց վերաբերյալ պարզաբանում են տվել ՀՀ ֆինանսների նախարարը եւ ՀՀ քաղաքաշինության նախարարը (նշված նյութերը կայքում տեղադրվելու են առանձին)։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play