Աւելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի խոստում


Աւելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի խոստում

  • 09-11-2012 12:10:01   | Ռուսաստան  |  Բարեգործութիւն

Երեւան, 09 նոյեմբերի, 2012թ.: ս/թ նոյեմբերի 8-ին Մոսկուայում տեղի է ունեցել «հայաստանէ համահայկական հիմնադրամի ամենամեայ դրամահաւաք-ճաշկերոյթը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բակոյ Սահակեանը, ՀՀ ԱԺ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Յովիկ Աբրահամեանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսեանը, Ռուսաստանի Դաշնութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Օլեգ Եսայեանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը եւ ռուսաստանաբնակ շուրջ 40 հայ գործարարներ: Ճաշկերոյթի աւարտին հաւաքագրուել է 12 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի խոստում: Հեռուստամարաթօնից յետոյ կը հրապարակուի նուիրատուների եւ նուիրատուութիւնների ամբողջական ցանկը: Հեռուստամարաթօնի գլխաւոր հովանաւորն է Արդշինինուեստբանկը. հովանաւորներ` Ակբա-կրեդիտ-ագրիկոլ ԲԱՆԿ, Արցախբանկ, Ամերիայ Գրուպ, Հայբիզնեսբանկ: Րոպէներ առաջ տարածուած հաղորդագրութեան մէջ վրիպակ է տեղի ունեցել. ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանի անունը սխալմամբ է ներառուել մասնակիցների ցանկի մէջ: Խնդրում ենք նկատի ունենալ:
  -   Բարեգործութիւն