Ամերիաբանկը սկսել է քարտային արշաւ` ուղղուած երեխաների բուժմանը


Ամերիաբանկը սկսել է քարտային արշաւ` ուղղուած երեխաների բուժմանը

  • 14-11-2012 11:30:22   | Հայաստան  |  Բարեգործութիւն

Ամերիաբանկը հանդէս է գալիս ՀՀ բանկային համակարգում նոր նախաձեռնութեամբ` «Վճարի'ր քարտով, նուիրի'ր կ'եանք» կարգախօսի ներքոյ Բանկը սկսել է քարտային արշաւ` ուղղուած երեխաների բուժմանը: Քարտային այս արշաւին կարող են մասնակցել Ամերիաբանկի բոլոր քարտապանները` անկանխիկ վճարումներ կատարելով աշխարհի ցանկացած անկիւնում, ցանկացած առեւտրի կէտում, ինչպէս նաեւ այլ բանկերի քարտապանները` վճարելով այն առեւտրի կէտերում, ուր տեղադրուած են Ամերիաբանկի POS-տերմինալները: Նշենք, որ անկանխիկ գործարքներ են համարւում նաեւ առցանց գործարքները, բացառութեամբ կոմունալ վճարների եւ քարտից քարտ կատարուած փոխանցումների: Անկանխիկ վճարուած իւրաքանչիւր 1,000 ՀՀ դրամի դիմաց Ամերիաբանկը 1 ՀՀ դրամ փոխանցում է երեխաների բուժման համար, ընդ որում, գումարը փոխանցւում է բացառապէս Ամերիաբանկի հասոյթից, թեբ քարտապաններից եւ թեբ առեւտրային կէտերից որեւէ վճար չի գանձւում: «Վճարի'ր քարտով, նուիրի'ր կ'եանք» կարգախօսի ներքոյ իրականացուող քարտային արշաւը կը գործի մինչեւ 2013թ. յունուարի 31-ը, որի ընթացքում կուտակուած գումարը կը փոխանցուի «Նուիրիր կ'եանք» հիմնադրամում գրանցուած երեխաներին, ովքեր կեանքի դժուարին պայքար են մղում: Արշաւի աւարտից յետոյ Ամերիաբանկը հանրութեանը կը ներկայացնի հաշուետուութիւն կուտակուած գումարի օգտագործման ուղղութիւնների վերաբերեալ: Ամերիաբանկն ամենաակտիւ քարտապաններին իր երախտագիտութիւնն արտայայտելու նպատակով նախատեսել է նուէր` iPhone5 հեռախօս: Նուէրները կը յանձնուեն արշաւի աւարտից յետոյ: Բանկում գործում է նաեւ բարեգործական հաշուեհամար` 1570036910764400, որին կարող են գումարներ փոխանցել բոլոր նրանք, ովքեր կը ցանկանան իրենց ներդրումն ունենալ մեր մանուկների համար չափազանց կարեւոր այս նախաձեռնութեան մէջ: Ամերիաբանկը կոչ է անում միանալ «Վճարի'ր քարտով, նուիրի'ր կ'եանք» արշաւին եւ դրանով իսկ ցուցաբերել աջակցութիւն կեանքի համար ամենօրեայ պայքար մղող մանուկներին:
  -   Բարեգործութիւն