Հաշմանդամ երեխաները` Ծաղկաձորում


Հաշմանդամ երեխաները` Ծաղկաձորում

  • 16-11-2012 10:45:58   |   |  Բարեգործութիւն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նոյեմբերի 14-16-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպել է «Փրկութիւն»հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների կենտրոնի մտաւոր արատ ունեցող 45 շահառուների հանգիստը: Հաշմանդամ երեխաները Ծաղկաձորում այցելել են Կեչառիս վանական համալիր, Օրբէլի եղբայրների թանգարան: Նրանց ուղեկցում է կենտրոնի աշխատակազմը` մանկավարժներ, դայակներ: «Փրկութիւն» կենտրոնի ղեկավար Արփինէ Աբրահամեանը նշեց, որ իրենց շահառու մտաւոր արատ ունեցող պատանիներն ու երիտասարդները հիմնականում սոցիալապէս անապահով ընտանիքներից են, եւ երբեք հանգստի նման հնարաւորութիւն չեն ունեցել: ?Սա նրանց համար մի նոր աշխարհ է, որի յուշերով մեր երեխաները շատ երկար կ'ապրեն»- ասում է Արփինէ Արբահամեանը:
  -   Բարեգործութիւն