Մերձաւոր Արեւելքի շիական համայնքները արաբական աշխարհում յեղափոխական զարգացումների անմիջական մասնակիցներն են դարձել<br /> <br />


Մերձաւոր Արեւելքի շիական համայնքները արաբական աշխարհում յեղափոխական զարգացումների անմիջական մասնակիցներն են դարձել

  • 12-05-2011 15:23:45   |   |  Յօդուածներ
Սեւակ Սարուխանեանարաբական աշխարհում սկսուած յեղափոխական շարժումը մարման միտում դեռեւս չի ցուցաբերում, ինչն իր հերթին ակտիւացրել է պայքարը տարածաշրջանային եւ միջազգային տարբեր ուժերի միջեւ: Մասնաւորապէս, Իրանի համար սոյն գործընթացները յատուկ նշանակութիւն ունեն նաեւ շնորհիւ այն բանի, որ դրանցում առանձնայատուկ տեղ ունեն շիական համայնքներն ու Իրանի դաշնակից Սիրիան, որոնց դիրքերի պահպանումն ու ամրապնդումը կարեւոր նշանակութիւն ունի Թեհրանի համար: Շիական զարթօնք Չնայած իսլամական յեղափոխութիւնից յետոյ Իրանն ակտիւ մասնակցում է տարածաշրջանի շիական համայնքների շահերի պաշտպանութեանը` արաբական աշխարհում վերջին շրջանում բարձրացած յեղափոխական ալիքը եւ դրանում շիական համայնքների ակտիւ մասնակցութիւնը Թեհրանի համար, թերեւս, անսպասելի կարելի է համարել: Այս մասին է, մասնաւորապէս, խօսում այն հանգամանքը, որ վերջին տարիներին պաշտօնական Թեհրանը որոշակիօրէն կարգաւորել էր հակասութիւնները Մերձաւոր Արեւելքի արաբական պետութիւնների հետ եւ հրաժարուել իսլամական յեղափոխութեան արտահանման ակտիւ քաղաքականութիւնից: Հաւանաբար, նման քաղաքական գծի հիմնական պատճառներից կարելի է համարել այն իրադրութիւնը, որը ձեւաւորուել է Իրաքում եւ Աֆղանստանում, որտեղ Իրանը միջնորդաւորուած կերպով ներգրաւուած է քաղաքական, ռազմական եւ տնտեսական գործընթացների մէջ: Այս իրողութիւնն Իրանից պահանջում էր ռեսուրսների կենտրոնացում աֆղանական եւ իրաքեան ուղղութիւններում: Սակայն գործընթացները, որոնք սկսուեցին Հիւսիսային Աֆրիկայում յեղափոխական շարժմամբ, Եմենում եւ Բահրեյնում յանգեցրին շիական համայնքների քաղաքական ակտիւութեան զարթօնքի, որոնց հեռանկարային հետեւանքը կարող է լինել այս պետութիւններում շիական գործօնի դերի ամրապնդումը: Չնայած Իրանն այնքան էլ պատրաստ չէր նման սցենարի, այնուամենայնիւ, կարելի է նշել, որ առնուազն Բահրեյնում շիական յեղափոխական ալիքը, սկզբից եւեթ ոչ ակտիւ, բայց պաշտպանուել ու հրահրուել է Թեհրանի կողմից: Իրանը եւ գործընթացները Բահրեյնում Իրանի անմիջական մասնակցութիւնը բահրեյնեան իրադարձութիւններին սահմանափակուած էր նրանով, որ Բահրեյնի իշխանութիւններն Իրանի քաղաքացիների մուտքը եւ ներգրաւուածութիւնը երկրի տնտեսական կեանքում խիստ սահմանափակել են իսլամական յեղափոխութիւնից յետոյ: Արդիւնքում` իրանական ներդրումներ Բահրեյնում գրեթէ չկան, ինչպէս նաեւ երկրում իրանական համայնք գրեթէ չկայ, ինչն իր հերթին սահմանափակում է Թեհրանի հնարաւորութիւնները` ներգրաւուել բահրեյնեան կեանքին եւ անմիջականօրէն աջակցել տեղի շիայ համայնքին: Սակայն Բահրեյնում սկսուած հակաիշխանական շարժումը ցոյց տուեց, որ շիական համայնքը որոշակիօրէն կազմակերպուած է եւ ուղղորդւում է արտաքին ուժերի կողմից. այլ կերպ հնարաւոր չէր բացատրել հանրահաւաքների բարձր պատրաստուածութիւնը եւ ընդդիմադիրների կազմակերպուածութիւնը: Մարտի ընթացքում Բահրեյնի անվտանգութեան ուժերի կողմից իրականացուած ձերբակալութիւնները բացայայտեցին այն մեխանիզմները, որոնցով Իրանը կարողացել է ներգրաւուել բահրեյնեան զարգացումներում: Պարզուեց, որ դա իրականացուել է Թեհրանի լիբանանեան դաշնակից ,հիզբալլահիէ միջոցով, որը շիական- արաբական կազմակերպութիւն է եւ կարողացել է թափանցել Բահրեյն էժան աշխատուժի, մասնագէտների եւ ներդրողների տեսքով: Բահրեյնում անկարգութիւնների հրահրման եւ յեղափոխական ալիքի կառավարման կասկածանքով ձերբակալուածների մի մասը, պարզուեց, հէնց ,հիզբալլահիէ անդամներ եւ Լիբանանի քաղաքացիներ էին: Սակայն ամենահետաքրքիրն այս երեւոյթում այն էր, թէ ինչպէս էին լիբանանեան շիաները կարողացել թափանցել Բահրեյն. որպէսզի տեղի իշխանութիւնները չկասկածեն ,հիզբալլահիէ հետ նրանց առնչութեան վերաբերեալ, նրանք, օգտագործելով իրենց կապերը Լիբանանի միգրացիոն ծառայութեան հետ, իրենց անձնագրերում արաբ քրիստոնեայի նշում էին ստացել եւ ժամանել Բահրեյն որպէս քրիստոնեաներ` դրանով իսկ խուսափելով վերահսկողութիւնից եւ ստուգումներից: Ընդհանուր առմամբ, բահրեյնեան յատուկ ծառայութիւնների կողմից ձերբակալուել եւ երկրից վտարուել է 200 լիբանանեան քաղաքացի, որոնք ,քրիստոնէական անձնագրերովէ աշխատում էին երկրում: Լիբանանի նախկին վարչապետ Ս.Հարիրիի Բահրեյն կատարած այցի ժամանակ պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ Լիբանանի մնացած քաղաքացիներին (մօտ 5000 հոգի) բահրեյնեան իշխանութիւնները չեն վտարի: ,հիզբալլահիէ անդամների վտարումից յետոյ քաղաքական ակտիւութիւնը Բահրեյնում նուազեց: Մարտի 27-ին Բահրեյնի ռազմածովային ուժերը յայտնաբերեցին եւ ձերբակալեցին Ամէ-ից Բահրեյն ժամանող բեռնատար մի նաւ, որում յայտնաբերուեց հսկայական քանակութեամբ զէնք, հիմնականում` ինքնաձիգեր, որոնք, ինչպէս ցոյց տուեց բեռների թղթավարութեան քննութիւնը, ուղարկուել էին Իրանից (հաւանաբար, փողոցային կռիւներում օգտագործելու նպատակով): Փաստօրէն, սաուդեան ռազմական ուժերի օգտագործմամբ Բահրեյնի իշխանութիւնները կարողացան ճնշել յեղափոխական ալիքը երկրում, ինչը կարելի է Իրանի եւ ,հիզբալլահիէ պարտութիւնը համարել: Սակայն, մեր կարծիքով, միայն կարճաժամկէտ կտրուածքով: Խնդիրն այն է, որ Բահրեյնում, որի մօտ 600 հազար բնակչութեան 70 տոկոսը շիաներ են, չլուծուեց քաղաքացիական ճգնաժամի կարեւորագոյն` քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների հարցը: Հրաժարուելով բարեփոխումների մասին հասարակական բողոքի սկզբում տուած խոստումից` Բահրեյնի իշխանութիւնները կամայ թէ ակամայ շիական համայնքին թողեցին իրադրութեան փոփոխութեան միայն մէկ ճանապարհ` յեղափոխութիւնը, ինչի փորձեր մօտակայ տարիներին անպայման կը լինեն: Իրաք Հիւսիսային Աֆրիկայի իրադարձութիւնների արձագանքը հասաւ նաեւ Իրաք, որտեղ ակտիւացաւ քաղաքական պայքարը: Հաշուի առնելով այն, որ հակակառավարական բողոքներն Իրաքում կարող են ստեղծել նոր իրավիճակ, Իրանը եւ նրա իրաքեան դաշնակիցները որոշեցին ոչ թէ պայքարել ժողովրդական բողոքի ալիքի դէմ, այլ փորձել կառավարել այն: Մարտի 3-ին Իրաքի տարբեր քաղաքներում ընթացող բողոքի ակցիաների պաշտպանման համատեղ յայտարարութեամբ հանդէս եկան ,ալ-իրաքիաէ խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Ա.Ալաուին եւ ծայրահեղական շիայ գործիչ Մ. Աս-սադրը, որոնք անմիջականօրէն ստանում են Թեհրանի աջակցութիւնը: Նրանք պահանջեցին Ն. Ալ-մալիքիի կառավարութիւնից կատարել լուրջ փոփոխութիւններ` հիմնուած ժողովրդի պահանջի վրայ: Արդէն մարտի 7-ին նոր հուժկու բողոքի ալիք բարձրացաւ Բաղդադում, որն ընթանում էր ,մալիքին խաբեբայ էէ կարգախօսով: Մարտի 11-ին ,ցասման օրիէ շրջանակներում հանրահաւաքներ կազմակերպուեցին իրաքեան 8 քաղաքներում: Ընդհանուր առմամբ, չնայած բողոքների արդիւնքում իրաքեան կառավարութիւնը չկորցրեց իր մանդատը, սակայն թուով 8 քաղաքապետեր հրաժարական տուեցին, ինչի արդիւնքում երկրում սկսուել է լուրջ պայքար ինքնակառավարման մարմինների նոր ղեկավարների պաշտօնների վերահսկման նպատակով: Դատելով իրանական մամուլի հրապարակումներից եւ իրանական գործիչների յայտարարութիւններից` Թեհրանն այսօր հետաքրքրուած է հէնց նման զարգացմամբ, քանի որ Իրանի համար իրաքեան կառավարութեան տապալումը լուրջ վտանգ կարող է ներկայացնել: Այստեղ առաջին հերթին պէտք է նկատի ունենալ այն, որ կառավարութեան տապալումը կարող է բերել նոր քաղաքացիական պատերազմի, ինչի արդիւնքում Միացեալ Նահանգները կարող են յետաձգել զօրքերի դուրսբերումն Իրաքից, ինչին Իրանը բաւական երկար ժամանակ է սպասում: Իրաքեան նոր ճգնաժամը լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ Թուրքիայի համար: Թերեւս, դրանով կարելի է բացատրել մարտի 28-29-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի պաշտօնական այցն Իրաք, որի ընթացքում նա աջակցութիւն յայտնեց իրաքեան կառավարութեանը` խոստանալով թուրք-իրաքեան ապրանքաշրջանառութիւնը ներկայիս 7,4 մլրդ ԱՄՆ դոլարից հասցնել 10 մլրդ-ի, իսկ յետոյ` 20 մլրդ-ի: Ի դէպ, խիստ կարեւոր քայլ Էրդողանը կատարեց Իրաքի ամենաազդեցիկ շիական համայնքի նկատմամբ. նա այցելեց շիական Էն-նաջաֆում գտնուող սուրբ իմամ Ալիի դամբարան եւ աղօթեց տեղի շիական մզկիթում, ինչը միջազգային մամուլում լայն մեկնաբանութիւններ ստացաւ, քանի որ Էրդողանն առաջին սուննի առաջնորդն էր, որ նման բան արեց: Շիական համայնքի հոգեւոր առաջնորդ Ա. Աս-սիստանիի հետ հանդիպմանը նա իսլամական համախմբման կոչ արեց: Ի հարկէ, կարելի է ենթադրել, որ Էրդողանի քայլն ուղղուած էր իսլամական աշխարհի առաջնորդի դերն զբաղեցնելու Թուրքիայի ձգտումն ամրապնդելուն, սակայն աւելի հաւանական է, որ Անկարան փորձում է այդ թւում նաեւ Իրանի հետ համագործակցելով ամրապնդել ներկայումս Իրաքում ձեւաւորուած ստատուս-քուոն, որը հնարաւոր է դարձել հէնց շիաների քաղաքական դիրքորոշման շնորհիւ: Լիբանան եւ Սիրիա Իրանի համար կարեւոր նշանակութիւն ունեն զարգացումները Լիբանանում եւ Սիրիայում: Իրանի դաշնակից ,հիզբալլահիէ շնորհիւ Լիբանանում վարչապետի պաշտօնը ստանձնած Ն.Միկատիի կառավարութեան դիրքերը երկրում ամուր չի կարելի համարել` հաշուի առնելով այն, որ թէ՛ ,հիզբալլահըէ եւ թէ՛ Միկատիին աջակցող Սիրիան բաւական բարդ ժամանակներ են ապրում: Լիբանանում աւելի է ակտիւանում նախկին վարչապետ Ս.Հարիրին, որին յաջողուեց Բէյրութում եւ լիբանանեան Տրիպոլիում (Միկատիի ծննդավայրում) բազմահազարանոց հանրահաւաքներ անցկացնել` պահանջելով տնտեսական քաղաքականութեան փոփոխութիւն: ,հիզբալլահիէ պատասխանն ընդդէմ ամերիկեան աջակցութեամբ գործող Ս.Հարիրիի հեղինակութեան աճի` բաւական սահմանափակուել է, քանի որ, ինչպէս վկայում են միջազգային աղբիւրները, Վաշինգտօնին յաջողուել է կտրել Իրանից ,հիզբալլահինէ ուղղուող ֆինանսական ուղիները: ԱՄՆ ճնշմամբ լիբանանեան իշխանութիւնները փակել են Լիբանանա-կանադական բանկը, որը Իրանից տարեկան մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար էր փոխանցում ,հիզբալլահիէ հաշիւներին: Միեւնոյն ժամանակ, Սիրիան սահմանափակել է իր մասնակցութիւնը լիբանանեան գործերին, քանի որ սիրիական իշխանութիւնները ստիպուած են յաղթահարել այն բարդ իրադրութիւնը, որը ձեւաւորուել է սեփական երկրում: Սիրիայում աճող սուննի իսլամիստական շարժումը եւ քրդական գործօնը լուրջ վտանգ են ներկայացնում թէ՛ սիրիական վարչակազմի, թէ՛ Իրանի համար: Սիրիայի գործող վարչակարգի պահպանման մէջ շահագրգռուած է նաեւ Թուրքիան, որին երկրորդ կիսանկախ Քրդստանի ձեւաւորումն իր սահմանների մօտ, հասկանալիօրէն, ձեռնտու չէ: Ամփոփում Կարելի է նշել, որ Մերձաւոր Արեւելքի շիական համայնքները, որոնք տասնամեակներ շարունակ ստացել են Իրանի աջակցութիւնը, արաբական աշխարհում վերջերս տեղ գտած յեղափոխական զարգացումների անմիջական մասնակիցներն են դարձել: Ձեւաւորուած իրադրութեան պայմաններում այս համայնքներն ու Իրանը սեփական դիրքերի ամրապնդման լաւ հնարաւորութիւն ունեն, սակայն գործընթացները պարունակու են նաեւ լուրջ մարտահրաւէրներ: Անկայունութեան ալիքը կարող է զգալի հարուած հասցնել ,հիզբալլահիէ դիրքերին, վերջինիս եւ Թեհրանի դաշնակից Բաշար Ալ-ասադի իշխանութեանը, ինչպէս նաեւ խախտել հաւասարակշռութիւնն Իրանի համար կարեւորագոյն նշանակութիւն ունեցող Իրաքում: Սեւնկ Սարուխանեան «Նորավանք» հիմնադրամ
  -   Յօդուածներ