Հայաստանում սկսեց գործել www.mediagid.am ազգային տեղեկատուական համակարգը


Հայաստանում սկսեց գործել www.mediagid.am ազգային տեղեկատուական համակարգը

  • 01-12-2010 14:28:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
,All Mediaէ Փբը-ն 2010 թուականի նոյեմբերի 30-ին գործարկել է www.mediagid.am նոր ինտերնետ-նախագիծը: MediaGid-ը լուրերի աւտոմատ մշակման եւ համակարգման համակարգ է: MediaGid ստացուող տուեալները վերլուծութեան էն ենթարկւում յատուկ ծրագրի կողմից, որը բովանդակութեամբ մօտ նիւթերը միաւորում է սիւժէների մէջ, որոնք կատեգորիաների էն բաժանուած: www.mediagid.am կայքի տեղեկատուութիւնը ներկայացուած է համակարգի գործընկերների` հայկական առաջատար Զլմ-ների կողմից: Համակարգի գլխաւոր սկզբունքներն էն` հրատապութիւն, արդիականութիւն, մատչելիութիւն, անկողմնակալութիւն աղբիւրների նկատմամբ: ,տեղեկատուական գերբեռնուածութեան մեր ժամանակներում մենք փորձեցինք օգտագործողին տարբեր աղբիւրներից արդիական եւ օպերատիւ տեղեկատուութիւն ստանալու կազմակերպուած հասանելիութեան հնարաւորութիւն ընձեռել: Մեր կայքը ձեւաւորւում է աւտոմատ կերպով, ինչը երաշխաւորում է օրուայ տեղեկատուական պատկերի անկողմնակալ արտացոլումէ,- ,նովոստիէ միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած www.mediagid.am նախագծի շնորհանդէսի ընթացքում յայտարարեց նախագծի ղեկավար Արմէն Մարտիրոսեանը: Այժմ լուրերի որոնման համար պէտք չէ մտնել բազմաթիւ կայքեր, բաւական է կանոնաւոր կերպով այցելել MediaGid: www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացւում է մինչեւ 1000 միաւոր տեղեկատուութիւն երեք լեզուով` հայերէն, ռուսերէն եւ անգլերէն: Տեղեկատուութիւնը թարմացւում է շուրջօրեայ` իրական ժամանակի ռեժիմում: ,մենք ցանկանում ենք մեր նախագիծը մուլտիմեդիոն դարձնել. կայքում կը ներկայացուի ոչ միայն տեքստային տեղեկատուութիւն, այլ նաեւ ֆոտօնիւթեր, իսկ յետագայում նաեւ` տեսանիւթեր: Բազմաթիւ աղբիւրներից տեղեկատուութիւն հաւաքելով` մենք ցանկանում ենք մեր ծառայութիւնն աւելի մատչելի դարձնել օգտագործողի համար, ով հնարաւորութիւն կը ստանայ համեմատել եւ համադրել նոյն տեղեկատուութիւնը տարբեր գործակալութիւնների մեկնաբանութեանըէ,- ասաց Մարտիրոսեանը: Կայքի ինքնատիպ նորոյթների թւում է հանրաճանաչութեան ցուցիչն ըստ կատեգորիաների` մարդիկ, ընկերութիւններ, սպորտ, շոու-բիզնէս: Երբ հաղորդագրութիւնը յայտնւում է MediaGid.am-ում, յատուկ մոդուլը նիւթերում անունների եւ ընկերութիւնների անուանումների որոնում է իրականացնում: Ընդ որում` հաշուարկն անցկացւում է բոլոր նիւթերով` անկախ հաղորդագրութեան լեզուից: Կայքի այցելուների համար հասանելի է նաեւ որոնողական համակարգը, լուրերի պահոցը, եղանակի տեսութիւնը Հայաստանի 22 քաղաքում, ինչպէս նաեւ բանկերում արժոյթի փոխարժէքները: MediaGid ազգային տեղեկատուական համակարգը յատուկ գործընկերային ծրագիր է մշակել Զլմ-ների համար, ինչը նրանց հնարաւորութիւն կ'ընձեռի աւելացնել յաճախելիութիւնը եւ ընդլայնել իրենց լսարանը: Գործընկերային ծրագրին կարող էն մասնակցել լրատուական գործակալութիւնները, տպագիր Զլմ-ների էլեկտրօնային տարբերակները, հեռուստաալիքների եւ ռադիօկայանների կայքերը, ցանցային եւ թեմատիկ հրատարակութիւնները: ,մենք կարծում ենք, որ տեղեկատուական ագրեգատորը մեծ օգուտ կը բերի Զլմ-ներին` տրաֆիկն ուղղելով դէպի նրանց վեբ-կայքերը: Մեր համակարգը հեռարձակում է միայն վերնագիրը եւ ոչ մեծ ծանուցում հաղորդագրութեան դիտման համար, իսկ ամբողջութեամբ ընթերցելու համար օգտագործողը պէտք է անցնի տեղեկատուութեան աղբիւրի համապատասխան ինտերնետային էջէ,- ասաց Մարտիրոսեանը: ,All Mediaէ Փբը-ն ստեղծուել է 2010 թուականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: ,All Mediaէ Փբը-ի հետաքրքրութիւնների ոլորտում էն նաեւ ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կ'ոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:
  -   Մամլո հաղորդագրություն