Հայաստանում սկսեց գործել www.mediagid.am ազգային տեղեկատվական համակարգը


Հայաստանում սկսեց գործել www.mediagid.am ազգային տեղեկատվական համակարգը

  • 01-12-2010 14:28:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
,All Mediaե ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ին գործարկել է www.mediagid.am նոր ինտերնետ-նախագիծը: MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման եւ համակարգման համակարգ է: MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված: www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների` հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից: Համակարգի գլխավոր սկզբունքներն են` հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ: ,Տեղեկատվական գերբեռնվածության մեր ժամանակներում մենք փորձեցինք օգտագործողին տարբեր աղբյուրներից արդիական եւ օպերատիվ տեղեկատվություն ստանալու կազմակերպված հասանելիության հնարավորություն ընձեռել: Մեր կայքը ձեւավորվում է ավտոմատ կերպով, ինչը երաշխավորում է օրվա տեղեկատվական պատկերի անկողմնակալ արտացոլումե,- ,Նովոստիե միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած www.mediagid.am նախագծի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Այժմ լուրերի որոնման համար պետք չէ մտնել բազմաթիվ կայքեր, բավական է կանոնավոր կերպով այցելել MediaGid: www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչեւ 1000 միավոր տեղեկատվություն երեք լեզվով` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա` իրական ժամանակի ռեժիմում: ,Մենք ցանկանում ենք մեր նախագիծը մուլտիմեդիոն դարձնել. կայքում կներկայացվի ոչ միայն տեքստային տեղեկատվություն, այլ նաեւ ֆոտոնյութեր, իսկ հետագայում նաեւ` տեսանյութեր: Բազմաթիվ աղբյուրներից տեղեկատվություն հավաքելով` մենք ցանկանում ենք մեր ծառայությունն ավելի մատչելի դարձնել օգտագործողի համար, ով հնարավորություն կստանա համեմատել եւ համադրել նույն տեղեկատվությունը տարբեր գործակալությունների մեկնաբանությանըե,- ասաց Մարտիրոսյանը: Կայքի ինքնատիպ նորույթների թվում է հանրաճանաչության ցուցիչն ըստ կատեգորիաների` մարդիկ, ընկերություններ, սպորտ, շոու-բիզնես: Երբ հաղորդագրությունը հայտնվում է MediaGid.am-ում, հատուկ մոդուլը նյութերում անունների եւ ընկերությունների անվանումների որոնում է իրականացնում: Ընդ որում` հաշվարկն անցկացվում է բոլոր նյութերով` անկախ հաղորդագրության լեզվից: Կայքի այցելուների համար հասանելի է նաեւ որոնողական համակարգը, լուրերի պահոցը, եղանակի տեսությունը Հայաստանի 22 քաղաքում, ինչպես նաեւ բանկերում արժույթի փոխարժեքները: MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը եւ ընդլայնել իրենց լսարանը: Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների եւ ռադիոկայանների կայքերը, ցանցային եւ թեմատիկ հրատարակությունները: ,Մենք կարծում ենք, որ տեղեկատվական ագրեգատորը մեծ օգուտ կբերի ԶԼՄ-ներին` տրաֆիկն ուղղելով դեպի նրանց վեբ-կայքերը: Մեր համակարգը հեռարձակում է միայն վերնագիրը եւ ոչ մեծ ծանուցում հաղորդագրության դիտման համար, իսկ ամբողջությամբ ընթերցելու համար օգտագործողը պետք է անցնի տեղեկատվության աղբյուրի համապատասխան ինտերնետային էջե,- ասաց Մարտիրոսյանը: ,All Mediaե ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: ,All Mediaե ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաեւ ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play