Նոյեմբերի 24-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերութեան կողմից յայտնաբերուել է Հիւսիսային Կովկաս-անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատուածում ճնշման անկում, ինչի հետեւանքով նուազել է ՀՀ մատակարարուող բնական գազի ծաւալները` օրական մօտ 1,5 մլն. խոր.մ չափաքանակով:
Ըստ վրացի գործընկերների նոյեմբերի 29-ին կը տրամադրուի տեղեկատուութիւն ՀՀ գազամատակարարումն ամբողջապէս վերականգնելու վերաբերեալ:
Հանրապետութեան սպառողների գազամատակարարումը կ'իրականացուի առանց սահմանափակումների: