ՆՎԱԶԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ


ՆՎԱԶԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

  • 29-11-2010 18:44:17   | Հայաստան  |  Տնտեսություն
Նոյեմբերի 24-ին Վրաստանի գազատրանսպորտային ընկերության կողմից հայտնաբերվել է Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում ճնշման անկում, ինչի հետեւանքով նվազել է ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները` օրական մոտ 1,5 մլն. խոր.մ չափաքանակով: Ըստ վրացի գործընկերների նոյեմբերի 29-ին կտրամադրվի տեղեկատվություն ՀՀ գազամատակարարումն ամբողջապես վերականգնելու վերաբերյալ: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play