Ադրբեջանում նոր հակահայկական հիստերիա` այս անգամ Միլանում<br /> անցկացուած տուրիզմի միջազգային բորսայում ԼՂՀ մասնակցութեան համար<br />


Ադրբեջանում նոր հակահայկական հիստերիա` այս անգամ Միլանում
անցկացուած տուրիզմի միջազգային բորսայում ԼՂՀ մասնակցութեան համար

  • 23-02-2010 18:00:00   |   |  Քաղաքական
ՄԻԼԱՆ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Միլանում անցկացուած զբօսաշրջութեան միջազգային ցուցահանդեսին Արցախի մասնակցութեան մասին տեղեկատուութիւնը շարունակում է մնալ ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրութեան կենտրոնում: Այսպէս, տեղեկացվում է, որ Ադրբեջանի արտաքին գերատեսչութեան պաշտօնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը յայտարարել է, որ «Ադրբեջանի ԱԳՆ կհանձնարարի Իտալիայում իր դեսպանութեանը ճշտել այդ ցուցահանդէսի մասին ինֆորմացիայի հաւաստիութիւնը, եւ կախուած արդիւնքներից` ադրբեջանական կողմը քայլեր կձեռնարկի»: «Թեպետ միջոցառումն արդէն աւարտուած է, այնուհանդերձ, եթէ Ղարաբաղը մասնակցութիւն է ունեցել դրան, ցուցահանդէսի կազմակերպիչները կտեղեկացվեն դրա վերաբերեալ ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին»,- յաւելել է Պոլուխովը: Յիշեցնենք, որ փետրուարի 18-20-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պատուիրակութիւնը` ԼՂՀ կառավարութեանը կից զբօսաշրջութեան վարչութեան պետ Սերգեյ Շահվերդյանի գլխաւորութեամբ մասնակցել է Միլանում կայացած Միջազգային տուրիզմի բորսային: Պատուիրակութեանը ուղեկցում էր Միլանում Հայաստանի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս Պիետրո Կուչյուկյանը: ԼՂՀ պատուիրակութիւնը, բորսայում իր պատշաճ մասնակցութիւնը ապահովելու համար նախապէս դիմել էր Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեանը` ակնկալելով վերջինիս միջամտութիւնը Իտալիայի հայ համայնքի օժանդակությունը ստանալու համար: Բարձր մակարդակով մասնակցութիւնը, որը պայմանաւորուած էր նաեւ սփիւռքի նախարարութեան միջամտությամբ, առաջ էր բերել աւանդական հակահայկական հիստերիա ադրբեջանական լրատվամիջոցների շրջանակներում:
  -   Քաղաքական