Ադրբեջանում նոր հակահայկական հիստերիա` այս անգամ Միլանում<br /> անցկացված տուրիզմի միջազգային բորսայում ԼՂՀ մասնակցության համար<br />


Ադրբեջանում նոր հակահայկական հիստերիա` այս անգամ Միլանում
անցկացված տուրիզմի միջազգային բորսայում ԼՂՀ մասնակցության համար

  • 23-02-2010 18:00:00   | Իտալիա  |  Քաղաքական
ՄԻԼԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Միլանում անցկացված զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսին Արցախի մասնակցության մասին տեղեկատվությունը շարունակում է մնալ ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Այսպես, տեղեկացվում է, որ Ադրբեջանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ «Ադրբեջանի ԱԳՆ կհանձնարարի Իտալիայում իր դեսպանությանը ճշտել այդ ցուցահանդեսի մասին ինֆորմացիայի հավաստիությունը, եւ կախված արդյունքներից` ադրբեջանական կողմը քայլեր կձեռնարկի»: «Թեպետ միջոցառումն արդեն ավարտված է, այնուհանդերձ, եթե Ղարաբաղը մասնակցություն է ունեցել դրան, ցուցահանդեսի կազմակերպիչները կտեղեկացվեն դրա վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշման մասին»,- հավելել է Պոլուխովը: Հիշեցնենք, որ փետրվարի 18-20-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ մասնակցել է Միլանում կայացած Միջազգային տուրիզմի բորսային: Պատվիրակությանը ուղեկցում էր Միլանում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Պիետրո Կուչյուկյանը: ԼՂՀ պատվիրակությունը, բորսայում իր պատշաճ մասնակցությունը ապահովելու համար նախապես դիմել էր Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը` ակնկալելով վերջինիս միջամտությունը Իտալիայի հայ համայնքի օժանդակությունը ստանալու համար: Բարձր մակարդակով մասնակցությունը, որը պայմանավորված էր նաեւ սփյուռքի նախարարության միջամտությամբ, առաջ էր բերել ավանդական հակահայկական հիստերիա ադրբեջանական լրատվամիջոցների շրջանակներում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play