Երեւանում բացուել է «Ucom» ընկերութեան գլխաւոր գրասենեակը<br />


Երեւանում բացուել է «Ucom» ընկերութեան գլխաւոր գրասենեակը

  • 15-12-2010 17:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Ucom» ընկերութեան գլխաւոր գրասենեակի բացման արարողութիւնը, որին մասնակէել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Գրասենեակի մուտքը երիզող ժապավէնը կտրելուց յետոյ վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի եւ ընկերութեան տնօրէն Հայկ Եսայանի ուղեկցութեամբ շրջել է գրասենեակում, ծանօթացել սերվերային տուեալների կենտրոնի եւ ընկերութեան կողմից մատուցւող ծառայութիւններին: «Ucom» ընկերութիւնը «Ericsson» ընկերութեան հետ համագործակցութեան շրջանակում կառուցել է գերժամնակակից օպտիկամանրաթելային յենքային ցանց: Օպտիկամանրաթելային մալուխը, հասնելով իւրաքանչիւր սպառողին, հնարաւորութիւն է տալիս բաժանորդին միաժամանակ օգտուելու երեք` ֆիքսուած հեռախօսակապի, IP հեռուստատեսութեան եւ լայնաշերտ ինտերնետի, ծառայութիւններից: «Ericsson» ընկերութեան Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եւրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Զորան Լուկովիչը շնորհակալութիւն է յայտնել Տ.Սարգսեանին տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու համար, նշելով, որ առանց այդ օժանդակության հնարաւոր չէր լինի Հայաստանում ՏՏ բնագաւառի զարգացումը:
  -   Տնտեսութիւն