Երեւանում բացվել է «Ucom» ընկերության գլխավոր գրասենյակը
15-12-2010 17:40:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Ucom» ընկերության գլխավոր գրասենյակի բացման արարողությունը, որին մասնակէել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Գրասենյակի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի եւ ընկերության տնօրեն Հայկ Եսայանի ուղեկցությամբ շրջել է գրասենյակում, ծանոթացել սերվերային տվյալների կենտրոնի եւ ընկերության կողմից մատուցվող ծառայություններին:
«Ucom» ընկերությունը «Ericsson» ընկերության հետ համագործակցության շրջանակում կառուցել է գերժամնակակից օպտիկամանրաթելային հենքային ցանց: Օպտիկամանրաթելային մալուխը, հասնելով յուրաքանչյուր սպառողին, հնարավորություն է տալիս բաժանորդին միաժամանակ օգտվելու երեք` ֆիքսված հեռախոսակապի, IP հեռուստատեսության եւ լայնաշերտ ինտերնետի, ծառայություններից:
«Ericsson» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Զորան Լուկովիչը շնորհակալություն է հայտնել Տ.Սարգսյանին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու համար, նշելով, որ առանց այդ օժանդակության հնարավոր չէր լինի Հայաստանում ՏՏ բնագավառի զարգացումը: