Երեւանում բացվել է «Ucom» ընկերության գլխավոր գրասենյակը<br />


Երեւանում բացվել է «Ucom» ընկերության գլխավոր գրասենյակը

  • 15-12-2010 17:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Ucom» ընկերության գլխավոր գրասենյակի բացման արարողությունը, որին մասնակէել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գրասենյակի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի եւ ընկերության տնօրեն Հայկ Եսայանի ուղեկցությամբ շրջել է գրասենյակում, ծանոթացել սերվերային տվյալների կենտրոնի եւ ընկերության կողմից մատուցվող ծառայություններին: «Ucom» ընկերությունը «Ericsson» ընկերության հետ համագործակցության շրջանակում կառուցել է գերժամնակակից օպտիկամանրաթելային հենքային ցանց: Օպտիկամանրաթելային մալուխը, հասնելով յուրաքանչյուր սպառողին, հնարավորություն է տալիս բաժանորդին միաժամանակ օգտվելու երեք` ֆիքսված հեռախոսակապի, IP հեռուստատեսության եւ լայնաշերտ ինտերնետի, ծառայություններից: «Ericsson» ընկերության Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Զորան Լուկովիչը շնորհակալություն է հայտնել Տ.Սարգսյանին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու համար, նշելով, որ առանց այդ օժանդակության հնարավոր չէր լինի Հայաստանում ՏՏ բնագավառի զարգացումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play