ՀԱՍԿ-ի շրջանակներում ամռանը Հայաստան է ժամանելու 500 հայ<br /> երիտասարդ<br />


ՀԱՍԿ-ի շրջանակներում ամռանը Հայաստան է ժամանելու 500 հայ
երիտասարդ

  • 17-03-2010 20:45:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հետ մարտի 17-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային սկաուտական շարժման (ՀԱՍԿ) ատենապետ Հրաչեա Շմավոնյանը ներկայացրեց 2010թ. յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 8-ը շարժման շրջանակներում Հայաստան ժամանող մօտ 500 հայ երիտասարդների համար մշակած ծրագիրը: Նախարար Յակոբեանը բարձր գնահատեց շարժման կողմից երիտասարդության շրջանում օրինակելի, հայրենանուեր, գրագէտ եւ ակտիւ քաղաքացիներ եւ հայեր դաստիարակելու ուղղութեամբ տարւվող աշխատանքները: Իսկ շարժման ատենապետը շնորհակալութիւն յայտնեց նախարարին` շարժման աշխատանքներին մշտապէս աջակցելու համար: Երկուստեք անդրադառնալով «Արի տուն» ծրագրով եւ ՀՄԸՄ-ի ջանքերով Հայրենիք ժամանող երիտասարդների համար նախատեսուած միջոցառումների ժամանակացույցերին` պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց նրանց համար կազմակերպել նաեւ համատեղ ուսումնադաստիարակչական եւ ժամանցի օրեր: Ինչպէս յայտնեցին ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, հանդիպմանը մասնակցում էր նաեւ շարժման փոխատենապետ Օշին Փիրումյանը:
  -   Հասարակութիւն