ՀԱՍԿ-ի շրջանակներում ամռանը Հայաստան է ժամանելու 500 հայ<br /> երիտասարդ<br />


ՀԱՍԿ-ի շրջանակներում ամռանը Հայաստան է ժամանելու 500 հայ
երիտասարդ

  • 17-03-2010 20:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ մարտի 17-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային սկաուտական շարժման (ՀԱՍԿ) ատենապետ Հրաչյա Շմավոնյանը ներկայացրեց 2010թ. հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 8-ը շարժման շրջանակներում Հայաստան ժամանող մոտ 500 հայ երիտասարդների համար մշակած ծրագիրը: Նախարար Հակոբյանը բարձր գնահատեց շարժման կողմից երիտասարդության շրջանում օրինակելի, հայրենանվեր, գրագետ եւ ակտիվ քաղաքացիներ եւ հայեր դաստիարակելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Իսկ շարժման ատենապետը շնորհակալություն հայտնեց նախարարին` շարժման աշխատանքներին մշտապես աջակցելու համար: Երկուստեք անդրադառնալով «Արի տուն» ծրագրով եւ ՀՄԸՄ-ի ջանքերով Հայրենիք ժամանող երիտասարդների համար նախատեսված միջոցառումների ժամանակացույցերին` պայմանավորվածություն ձեռք բերվեց նրանց համար կազմակերպել նաեւ համատեղ ուսումնադաստիարակչական եւ ժամանցի օրեր: Ինչպես հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, հանդիպմանը մասնակցում էր նաեւ շարժման փոխատենապետ Օշին Փիրումյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն