Քըրք Քըրքորյանը Լաս Վեգասի նորակառոյց ամենամեծ համալիրի 37<br /> տոկոսի սեփականատէրն է<br />


Քըրք Քըրքորյանը Լաս Վեգասի նորակառոյց ամենամեծ համալիրի 37
տոկոսի սեփականատէրն է

  • 21-12-2009 19:00:00   | ԱՄՆ  |  Տնտեսութիւն
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամերիկահայ միլիարդեր Քըրք Քըրքորյանն ունի 37 տոկոս մասնաբաժին Լաս Վեգասի նոր City Center նախագծում, որը ներառում է խաղատուն, հիւրանոցային համալիր եւ առեւտրի կենտրոն: Այս շաբաթ պաշտօնապէս կբացուի նախագծի շրջանակում հիմնուած Aria հիւրանոցային համալիրը: Ինչպէս տեղեկացնում է «Կռունկ»-ը, «MGM Mirage»-ի հիմնադիր Քըրք Քըրքորյանը հանդիսանում է City Center-ի տնօրէնների խորհրդի ակտիւ անդամն է եւ 5 տարի առաջ ունեցել է ազդեցիկ դեր նախագիծը կեանքի կոչելու գործում: «Լաս Վեգասում բազմաթիւ հիւրանոցների զարգացման մէջ ներգրաւուած լինելով` ես շատ հպարտ եմ City Center-ի հետ գործ ունենալու համար: Ես անկեղծօրէն յուզուած եմ Լաս Վեգասի այս հիասքանչ նոր կառոյցի համար: Լաս Վեգասի բոլոր հիասքանչ սեփականություններիցս ինձ համար City Center-ը ամենաապշեցուցիչն է: Ես չափազանց յուզուած էի` տեսնելով հասարակութեան արձագանքը, եւ հոյս ունեմ, որ այն կփոխի Լաս Վեգասը»,- ասել է Քըրք Քըրքորյանը:
  -   Տնտեսութիւն