Քըրք Քըրքորյանը Լաս Վեգասի նորակառույց ամենամեծ համալիրի 37<br /> տոկոսի սեփականատերն է<br />


Քըրք Քըրքորյանը Լաս Վեգասի նորակառույց ամենամեծ համալիրի 37
տոկոսի սեփականատերն է

  • 21-12-2009 19:00:00   | ԱՄՆ  |  Տնտեսություն
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամերիկահայ միլիարդեր Քըրք Քըրքորյանն ունի 37 տոկոս մասնաբաժին Լաս Վեգասի նոր City Center նախագծում, որը ներառում է խաղատուն, հյուրանոցային համալիր եւ առեւտրի կենտրոն: Այս շաբաթ պաշտոնապես կբացվի նախագծի շրջանակում հիմնված Aria հյուրանոցային համալիրը: Ինչպես տեղեկացնում է «Կռունկ»-ը, «MGM Mirage»-ի հիմնադիր Քըրք Քըրքորյանը հանդիսանում է City Center-ի տնօրենների խորհրդի ակտիվ անդամն է եւ 5 տարի առաջ ունեցել է ազդեցիկ դեր նախագիծը կյանքի կոչելու գործում: «Լաս Վեգասում բազմաթիվ հյուրանոցների զարգացման մեջ ներգրավված լինելով` ես շատ հպարտ եմ City Center-ի հետ գործ ունենալու համար: Ես անկեղծորեն հուզված եմ Լաս Վեգասի այս հիասքանչ նոր կառույցի համար: Լաս Վեգասի բոլոր հիասքանչ սեփականություններիցս ինձ համար City Center-ը ամենաապշեցուցիչն է: Ես չափազանց հուզված էի` տեսնելով հասարակության արձագանքը, եւ հույս ունեմ, որ այն կփոխի Լաս Վեգասը»,- ասել է Քըրք Քըրքորյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play