Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել աշնանային զորակոչ<br /> անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին <br />


Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել աշնանային զորակոչ
անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

  • 28-09-2009 13:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը սեպտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել 2009 թուականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2009 թուականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացուի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինուորական եւ այլընտրանքային ծառայութիւնների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպէս նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինուորական ծառայութեան զորակոչից տարկետման իրաւունքը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, 2009 թուականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզօրացրուեն սահմանուած ժամկէտում պարտադիր զինուորական ծառայութիւն անցած զինծառայողները:
  -   Քաղաքական