Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել աշնանային զորակոչ<br /> անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին <br />


Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել աշնանային զորակոչ
անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

  • 28-09-2009 13:14:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել 2009 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն, 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play