Մարտին Սարգսեան. «Սիրիայի նախագահի այցը Հայաստան պատեհ առիթ<br /> է քննարկելու տնտեսական յարաբերութիւնների զարգացման<br /> հեռանկարները»<br />


Մարտին Սարգսեան. «Սիրիայի նախագահի այցը Հայաստան պատեհ առիթ
է քննարկելու տնտեսական յարաբերութիւնների զարգացման
հեռանկարները»

  • 18-06-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 18-ին Երեւանում տեղի ունեցաւ հայ-սիրիական գործարար համաժողով, որին մասնակցում էին երկու երկրների 160-ից աւելի գործարարներ: ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսեանը հոյս յայտնեց, որ համաժողովը երկու երկրների գործարարներին համագործակցելու եւ համատեղ ձեռնարկութիւններ ստեղծելու հնարաւորութիւն կտայ: Մ.Սարգսեյանի խօսքերով, ի տարբերութիւն քաղաքականի, հայ-սիրական տնտեսական յարաբերութիւնները չեն գտնւում բարձր մակարդակի վրայ, եւ Սիրիայի նախագահի այցը Հայաստան պատեհ առիթ է քննարկելու դրանց զարգացման հեռանկարները: Նրա խօսքերով, տնտեսական կապերի հաստատման ուղղութեամբ վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարուել, անցկացուել են գործարարների մասնակցութեամբ հանդիպումներ, քննարկումներ: 2008թ.-ին Հալեպում կազմակերպուել է հայկական ապրանքների ցուցահանդէս, որը մեծ արձագանք է ունեցել Սիրիայում: «Ցուցահանդէսի ժամանակ նշմարվեցին այն ուղղութիւնները, որոնց շուրջ կարող ենք բանակցել եւ զարգացնել նաեւ առեւտրատնտեսական յարաբերութիւնները: Դրանք հիմնականում գյուղատնեսության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներ են»,- նշեց Մ.Սարգսեանը` յաւելելով, որ բացի դրանից Հալեպի առեւտրաարդունաբերական պալատի հետ պայմանաւորուածութիւն է ձեռքբերուել բացել հայկական ապրանքների մշտական ցուցասրահ, ինչը արտահանման համար լուրջ խթան կհանդիսանայ: Նշուեց նաեւ, որ թէեւ Հայաստանի եւ Սիրիայի առեւտրաշրջանառութեան ծաւալներում վերջին տարիներին նկատելի աճ է արձանագրուել, սակայն դրանք դեռեւս չափազանց փոքր են: Առանձնապէս մտահոգիչ է Հայաստանից Սիրիա արտահանման ծաւալների տարէցտարի նուազումը. եթէ 2005թ.-ին այն կազմել է 470 հազար ԱՄՆ դոլար, 2006թ.-ին` 240 հազար, 2007թ.-ին` 150 հազար, ապա 2008թ.-ին` 90 հազար ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն