Հայաստանի ինը բռնցքամարտիկներ շարունակում են պայքարը<br /> աշխարհի պատանեկան առաջնութիւնում<br />


Հայաստանի ինը բռնցքամարտիկներ շարունակում են պայքարը
աշխարհի պատանեկան առաջնութիւնում

  • 26-05-2009 16:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում շարունակւում է աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնութիւնը: Եռօրյա պայքարից յետոյ Հայաստանի 13 մասնակիցներից ինը յաղթահարել են նախնական փուլերի արգելքները: Մեդալների համար շարունակում են պայքարել Կորիւն Սողոմոնեանը (46 կգ), Ջոնիկ Տոնոյանը (54 կգ), Արթուր Քաջոյանը (60 կգ), Վոլոդեա Հայրապետեանը (63 կգ), Գոռիկ Թովմասեանը (66 կգ), Հայկ Խաչատրեանը (70 կգ), Սամուէլ Ոսկանեանը (75 կգ), Ալեքսան Նազանյանը (80 կգ) եւ Գոռ Մարգարեանը (+80 կգ): Նրանցից վեցը ռինգ կելնեն մայիսի 26-ի երեկոյեան մրցահերթում:
  -   Սպորտ