Սփիւռքում շատերը զարմանում են, թէ ինչպէս է վարչապետի<br /> պաշտօնը վստահվել Տիգրան Սարգսեանին,- ասում է ՀՌԱԿ-ի ահենապետը<br />


Սփիւռքում շատերը զարմանում են, թէ ինչպէս է վարչապետի
պաշտօնը վստահվել Տիգրան Սարգսեանին,- ասում է ՀՌԱԿ-ի ահենապետը

  • 04-03-2009 15:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցութեան (ՀՌԱԿ) ատենապետ Յարութիւն Առաքելեանի, ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը պէտք է բարձրացվեր ոչ թէ միանգամից, այլ աստիճանաբար: Նշելով, այս մասին մարտի 4-ի ասուլիսում, նա նաեւ յայտարարեց, որ կառավարութեան միւս սխալը հարկային սլաքը դէպի փոքր եւ միջին բիզնեսը ուղղորդելն էր: «Մեր վարչապետը իրեն պատկերացրեց Շվեյցարիայի վարչապետ»,- ասաց Հ.Առաքելեանը` պարզաբանելով, որ անխտիր բոլոր խաւերի հանդէպ նոյն խիստ մօտեցումը կարելի է ցուցաբերել միայն Շվեյցարիայի նման զարգացած երկրներում: Նրա խօսքերով, վարչապետը համարձակութիւն չունեցաւ հարկեր պահանջել գերշահոյթ ստացող մոնոպոլիստներից: «Առհասարակ, ընկածին չեն հարուածում, այդ պատճառով ես էլ չեմ խօսի ճղճիմ, բանկրոտ վարչապետի մասին»,- ասաց ՀՌԱԿ-ի ատենապետը: Նա նաեւ յաւելեց, որ Սփիւռքում շատերը զարմանում են, թէ ինչպէս է կառավարութեան ղեկավարի պաշտօնը վստահվել Տիգրան Սարգսեանին: Անդրադառնալով ՀՌԱԿ-ի վերջին համագումարին, Հ.Առաքելեանը նշեց, որ թյուր են մամուլի այն հրապարակումները, համաձայն որոնց ՀՌԱԿ - «Դաշինք» - Հայաստանի ազատական-առաջադիմական - «Ազգային վերածնունդ» կուսակցութիւնների միաւորումն այդպէս էլ տեղի չի ունեցել: Այդ սխալ պատկերացումները, ըստ բանախօսի, առաջացել են այն պատճառով, որ նշուած ուժերի նախկին առաջնորդները համագումարին ներկայ չէին: «Սակայն, պէտք է հասկանալ, որ միաւորուել են ոչ թէ անհատ քաղաքական գործիչները, այլ կուսակցականները»,- պարզաբանեց Հ.Առաքելեանը:
  -   Քաղաքական