Սփյուռքում շատերը զարմանում են, թե ինչպես է վարչապետի<br /> պաշտոնը վստահվել Տիգրան Սարգսյանին,- ասում է ՀՌԱԿ-ի ահենապետը<br />


Սփյուռքում շատերը զարմանում են, թե ինչպես է վարչապետի
պաշտոնը վստահվել Տիգրան Սարգսյանին,- ասում է ՀՌԱԿ-ի ահենապետը

  • 04-03-2009 15:16:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանի, ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը պետք է բարձրացվեր ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար: Նշելով, այս մասին մարտի 4-ի ասուլիսում, նա նաեւ հայտարարեց, որ կառավարության մյուս սխալը հարկային սլաքը դեպի փոքր եւ միջին բիզնեսը ուղղորդելն էր: «Մեր վարչապետը իրեն պատկերացրեց Շվեյցարիայի վարչապետ»,- ասաց Հ.Առաքելյանը` պարզաբանելով, որ անխտիր բոլոր խավերի հանդեպ նույն խիստ մոտեցումը կարելի է ցուցաբերել միայն Շվեյցարիայի նման զարգացած երկրներում: Նրա խոսքերով, վարչապետը համարձակություն չունեցավ հարկեր պահանջել գերշահույթ ստացող մոնոպոլիստներից: «Առհասարակ, ընկածին չեն հարվածում, այդ պատճառով ես էլ չեմ խոսի ճղճիմ, բանկրոտ վարչապետի մասին»,- ասաց ՀՌԱԿ-ի ատենապետը: Նա նաեւ հավելեց, որ Սփյուռքում շատերը զարմանում են, թե ինչպես է կառավարության ղեկավարի պաշտոնը վստահվել Տիգրան Սարգսյանին: Անդրադառնալով ՀՌԱԿ-ի վերջին համագումարին, Հ.Առաքելյանը նշեց, որ թյուր են մամուլի այն հրապարակումները, համաձայն որոնց ՀՌԱԿ - «Դաշինք» - Հայաստանի ազատական-առաջադիմական - «Ազգային վերածնունդ» կուսակցությունների միավորումն այդպես էլ տեղի չի ունեցել: Այդ սխալ պատկերացումները, ըստ բանախոսի, առաջացել են այն պատճառով, որ նշված ուժերի նախկին առաջնորդները համագումարին ներկա չէին: «Սակայն, պետք է հասկանալ, որ միավորվել են ոչ թե անհատ քաղաքական գործիչները, այլ կուսակցականները»,- պարզաբանեց Հ.Առաքելյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play