2008թ.-ին Հայաստանի բնակչութեան թուաքանակը կազմել է 3 մլն<br /> 238,4 հազ. մարդ, ինչը 8,3 հազարով աւել է նախորդ տարուայ ցուցանիշից<br />


2008թ.-ին Հայաստանի բնակչութեան թուաքանակը կազմել է 3 մլն
238,4 հազ. մարդ, ինչը 8,3 հազարով աւել է նախորդ տարուայ ցուցանիշից

  • 20-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին ՀՀ բնակչութեան թուաքանակը կազմել է` 3 մլն 238,4 հազ. մարդ տարեսկզբի նկատմամբ աճելով 8,3 հազարով: Այս մասին փետրուարի 20-ի ասուլիսում յայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան պետ Ստեփան Մնացականեանը: Ըստ նրա, 2008թ.-ին արձանագրուել է ծնելիութեան բացարձակ թուաքանակի աճ` 2,8%-ով (2008թ.-ին գրանցուել են 41 հազ. 238 ծնվածներ` 2006թ.-ի 40 հազ. 105 ծնուածների դիմաց), իսկ ծնելիութեան ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշւով, կազմել է 12,8 պրոմիլ` 2007թ.-ի 12,4 պրոմիլի դիմաց: Մահացութեան ընդհանուր գործակիցը աճել է 0,2 պրոմիլով (2008թ.-ին գրանցուել է մահուան 27 հազ. 442 դէպք` 2007թ.-ի 26 հազ. 830-ի դիմաց) եւ կազմել է 8,5 պրոմիլ: Գրանցուել է մայրական մահացութեան 15 դէպք` 2007թ.-ի 6 դէպքի դիմաց: Նշուեց, որ կեանքի առաջին տարում մանկական մահացութեան դէպքերը 2008թ.-ին կազմել են 444 եւ 2007թ.-ի համեմատ աճել 2,5%-ով, իսկ մանկական մահացութեան գործակիցը կազմել է 10,8 պրոմիլ` 2007թ.-ի 10,9 պրոմիլի դիմաց (1000 կենդանի ծնվածի հաշւով): Ըստ Ս.Մնացականեանի, 2008թ.-ին գրանցուած ամուսնութիւնների թիւը 2007թ.-ի համեմատ աճել է 1,8%-ով եւ կազմել 18 հազ 465, իսկ ամուսնալուծություններինը` 3,4%-ով եւ կազմել 3 հազ. 31 (1000 ամուսնութեան դիմաց 2008թ.-ին արձանագրուել է 164, իսկ 2007թ.-ին` 162 ամուսնալուծութիւն):
  -   Տնտեսութիւն