2008թ.-ին Հայաստանի բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն<br /> 238,4 հազ. մարդ, ինչը 8,3 հազարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից<br />


2008թ.-ին Հայաստանի բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն
238,4 հազ. մարդ, ինչը 8,3 հազարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից

  • 20-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին ՀՀ բնակչության թվաքանակը կազմել է` 3 մլն 238,4 հազ. մարդ տարեսկզբի նկատմամբ աճելով 8,3 հազարով: Այս մասին փետրվարի 20-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը: Ըստ նրա, 2008թ.-ին արձանագրվել է ծնելիության բացարձակ թվաքանակի աճ` 2,8%-ով (2008թ.-ին գրանցվել են 41 հազ. 238 ծնվածներ` 2006թ.-ի 40 հազ. 105 ծնվածների դիմաց), իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով, կազմել է 12,8 պրոմիլ` 2007թ.-ի 12,4 պրոմիլի դիմաց: Մահացության ընդհանուր գործակիցը աճել է 0,2 պրոմիլով (2008թ.-ին գրանցվել է մահվան 27 հազ. 442 դեպք` 2007թ.-ի 26 հազ. 830-ի դիմաց) եւ կազմել է 8,5 պրոմիլ: Գրանցվել է մայրական մահացության 15 դեպք` 2007թ.-ի 6 դեպքի դիմաց: Նշվեց, որ կյանքի առաջին տարում մանկական մահացության դեպքերը 2008թ.-ին կազմել են 444 եւ 2007թ.-ի համեմատ աճել 2,5%-ով, իսկ մանկական մահացության գործակիցը կազմել է 10,8 պրոմիլ` 2007թ.-ի 10,9 պրոմիլի դիմաց (1000 կենդանի ծնվածի հաշվով): Ըստ Ս.Մնացականյանի, 2008թ.-ին գրանցված ամուսնությունների թիվը 2007թ.-ի համեմատ աճել է 1,8%-ով եւ կազմել 18 հազ 465, իսկ ամուսնալուծություններինը` 3,4%-ով եւ կազմել 3 հազ. 31 (1000 ամուսնության դիմաց 2008թ.-ին արձանագրվել է 164, իսկ 2007թ.-ին` 162 ամուսնալուծություն):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play