IT ոլորտում գործող «Սորսիո» ընկերութեանը 125 մլն դրամի
աջակցութիւն տրամադրվեց
19-02-2009 19:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տնտեսութեան
զարգացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարութեան
փետրուարի 19-ի նիստում որոշուեց 125 մլն դրամի (մօտ 403,8 հազ. ԱՄՆ
դոլար) աջակցութիւն տրամադրել IT ոլորտում գործող «Սորսիո»
ընկերութեանը: Ինչպէս նշեց էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը,
ընկերութեան ներկայացրած ներդրումային ծրագիրը հաւանութեան է
արժանացել մասնաւոր հատուածի օժանդակության ծրագրերի քննարկման
նպատակով կառավարութիւնում ստեղծուած օպերատիւ շտաբում:
Նախարարի խօսքերով, ընկերութիւնը ներկայումս ունի 50
աշխատատեղ, տարեկան վճարում է 39 մլն դրամի հարկ, իսկ
շրջանառութիւնը կազմում է 125 մլն դրամ: Ն.Երիցյանի գնահատմամբ,
աջակցութեան արդիւնքում ակնկալւում է աշխատատեղերի քանակը հասցնել
200-ի, 5 տարուայ ընթացքում յաճախորդների թիւը հասցնել 80 հազարի`
ներկայիս 1000-ի փոխարէն, իսկ եկամուտները աւելացնել 120 անգամ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը ընդգծեց, որ կառավարութեան
օժանդակությունը հնարաւորութիւն կտայ ընկերութեան արտահանման
ծաւալները հասցնել 60 մլն դոլարի: Նշուեց նաեւ, որ «Սորսիոյի»
արտադրանքը հիմնականում վաճառւում է արտերկրում, այդ իսկ պատճառով
ընկերութիւնը նախատեսում է իր ներկայացուցչութիւնը բացել
ԱՄՆ-ում` Սիլիկոնային հովտում: «Չնայած համաշխարհային տնտեսական
ճգնաժամին, այս ընկերութիւնը կարողացել է գտնել իր տեղը
շուկայում, իսկ մենք նպաստում ենք, որ ճգնաժամի պայմաններում այն
յաղթած դուրս գայ, երբ շատերը չեն դիմանում IT ոլորտում
մրցակցութեանը»,- նշեց Տ.Սարգսեանը: