IT ոլորտում գործող «Սորսիո» ընկերութեանը 125 մլն դրամի<br /> աջակցութիւն տրամադրվեց<br />


IT ոլորտում գործող «Սորսիո» ընկերութեանը 125 մլն դրամի
աջակցութիւն տրամադրվեց

  • 19-02-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տնտեսութեան զարգացմանը նպաստող ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարութեան փետրուարի 19-ի նիստում որոշուեց 125 մլն դրամի (մօտ 403,8 հազ. ԱՄՆ դոլար) աջակցութիւն տրամադրել IT ոլորտում գործող «Սորսիո» ընկերութեանը: Ինչպէս նշեց էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, ընկերութեան ներկայացրած ներդրումային ծրագիրը հաւանութեան է արժանացել մասնաւոր հատուածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով կառավարութիւնում ստեղծուած օպերատիւ շտաբում: Նախարարի խօսքերով, ընկերութիւնը ներկայումս ունի 50 աշխատատեղ, տարեկան վճարում է 39 մլն դրամի հարկ, իսկ շրջանառութիւնը կազմում է 125 մլն դրամ: Ն.Երիցյանի գնահատմամբ, աջակցութեան արդիւնքում ակնկալւում է աշխատատեղերի քանակը հասցնել 200-ի, 5 տարուայ ընթացքում յաճախորդների թիւը հասցնել 80 հազարի` ներկայիս 1000-ի փոխարէն, իսկ եկամուտները աւելացնել 120 անգամ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը ընդգծեց, որ կառավարութեան օժանդակությունը հնարաւորութիւն կտայ ընկերութեան արտահանման ծաւալները հասցնել 60 մլն դոլարի: Նշուեց նաեւ, որ «Սորսիոյի» արտադրանքը հիմնականում վաճառւում է արտերկրում, այդ իսկ պատճառով ընկերութիւնը նախատեսում է իր ներկայացուցչութիւնը բացել ԱՄՆ-ում` Սիլիկոնային հովտում: «Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, այս ընկերութիւնը կարողացել է գտնել իր տեղը շուկայում, իսկ մենք նպաստում ենք, որ ճգնաժամի պայմաններում այն յաղթած դուրս գայ, երբ շատերը չեն դիմանում IT ոլորտում մրցակցութեանը»,- նշեց Տ.Սարգսեանը:
  -   Տնտեսութիւն