Հաստատուել է «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիային (ՀՄԿ)<br /> ներկայացւող 10-րդ յատկացման յայտը<br />


Հաստատուել է «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիային (ՀՄԿ)
ներկայացւող 10-րդ յատկացման յայտը

  • 10-12-2008 19:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի դեկտեմբերի 10-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, հաստատուել է «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացւող 10-րդ յատկացման յայտը: «ՀՄՀ-Հայաստան»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը նշել է, որ յատկացման 10-րդ յայտով ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկայ եռամսյակի (յունուար-մարտ, 2009թ.) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային համակարգի միջոցով ստանալ ֆինանսաւկորում 6 մլն 811 հազար 305 ԱՄՆ դոլարի չափով: Եռամսյակի համար նախատեսուած ծախսերը կկազմեն 7 մլն 109 հազ. 153 ԱՄՆ դոլար: 10-րդ յատկացման յայտով ծախսերը կուղղուեն Գիւղական ճանապարհների վերականգնում, Ոռոգւող գիւղատնտեսութիւն, Մոնիտորինգ եւ գնահատում, Ծրագրի կառավարում եւ վերահսկում բաղադրիչների իրականացմանը: Ա.Յովսէփեանը նշել է նաեւ, որ ընթացիկ կանխատեսման տուեալների համաձայն, Գիւղական ճանապարհների վերականգնում բաղադրիչի մասով կառավարութեան կողմից յատկացուած միջոցների հաշուին ընթացիկ եռամսյակի վերջի դրութեամբ ֆինանսաւորուած շինարարական աշխատանքների արժէքը կհասնի 11 մլն 669 հազ. 871 (առանց ԱԱՀ-ի) ԱՄՆ դոլարին համարժէք դրամի, իսկ ծրագրի փաստացի եւ կանխատեսւող (դեկտեմբեր ամսուայ) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 28 մլն 081 հազ. 321 ԱՄՆ դոլար: Հաշուետու տարում իրականացուած աշխատանքների թւում նշուվել է, որ Գիւղական ճանապարհների վերանորոգման ծրագրի շրջանակներում Հայաստանի հարաւ-արեւմտյան շրջանում 24,5 կմ ճանապարհահատուածի վերանորոգման աշխատանքները մոտենում են աւարտին: Միաժամանակ սկսուել եւ ընթացքի մէջ են առաջին փաթեթում ընդգրկուած ճանապարհաշինարարական պայմանագրերով իրականացyող աշխատանքները, որոնցով նախատեսւում է 273 կմ ճանապարհահատուածի վերանորոգում` 60,3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Ոռոգւող գիւղատնտեսութիւն ծրագրի շրջանակներում աւարտուել են 4 գիւղական համայնքներում իրականացyող երրորդ կարգի ջրանցքների շինարարական աշխատանքները: Նշուվել է, որ մինչեւ 2008թ.-ի վերջ Հայաստանի բոլոր մարզերի շինարարական փուլին պատրաստ կլինեն 6 մայր ջրանցքների, 7 ինքնահոս համակարգերի եւ 18 պոմպակայանների վերջնական նախագծերը, որոնց շինարարական փուլի սկիզբը նախատեսուած է 2009թ.-ին: Ոռոգւող գիւղատնտեսութիւն ծրագրի մաս կազմող Ջրից դէպի շուկայ բաղադրիչի շրջանակներում մինչ օրս ուսուցանվել են աւելի քան 18 հազար ծրագրի շահառուներ` ջրի ներտնտեսային կառավարման եւ բարձրարժէք գիւղատնտեսական արտադրանքի ուսուցման թեմաներով: Այդ ծրագրի շրջանակներում ստեղծուել է 128 փորձացուցադրական տնտեսութիւն, ինչպէս նաեւ բաշխուել է աւելի քան 130 գիւղատնտեսական վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1,5 մլն ԱՄՆ դոլար: Յատկացման յայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի կողմից վաւերացուելուց յետոյ, կներկայացուի «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիայի հաւանութեանը:
  -   Տնտեսութիւն