Հաստատուել է «Հազարամյակի մարտահրաւեր» կորպորացիային (ՀՄԿ)
ներկայացւող 10-րդ յատկացման յայտը
10-12-2008 19:38:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի
մարտահրաւեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի
դեկտեմբերի 10-ի նիստում, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ
վարչապետ Տիգրան Սարգսեանը, հաստատուել է «Հազարամյակի մարտահրաւեր»
կորպորացիային (ՀՄԿ) ներկայացւող 10-րդ յատկացման յայտը:
«ՀՄՀ-Հայաստան»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը
նշել է, որ յատկացման 10-րդ յայտով ՊՈԱԿ-ը նախատեսում է առաջիկայ
եռամսյակի (յունուար-մարտ, 2009թ.) համար ՀՄԿ-ից ընդհանուր վճարային
համակարգի միջոցով ստանալ ֆինանսաւկորում 6 մլն 811 հազար 305 ԱՄՆ
դոլարի չափով: Եռամսյակի համար նախատեսուած ծախսերը կկազմեն 7 մլն
109 հազ. 153 ԱՄՆ դոլար:
10-րդ յատկացման յայտով ծախսերը կուղղուեն Գիւղական
ճանապարհների վերականգնում, Ոռոգւող գիւղատնտեսութիւն,
Մոնիտորինգ եւ գնահատում, Ծրագրի կառավարում եւ վերահսկում
բաղադրիչների իրականացմանը: Ա.Յովսէփեանը նշել է նաեւ, որ ընթացիկ
կանխատեսման տուեալների համաձայն, Գիւղական ճանապարհների
վերականգնում բաղադրիչի մասով կառավարութեան կողմից յատկացուած
միջոցների հաշուին ընթացիկ եռամսյակի վերջի դրութեամբ ֆինանսաւորուած
շինարարական աշխատանքների արժէքը կհասնի 11 մլն 669 հազ. 871
(առանց ԱԱՀ-ի) ԱՄՆ դոլարին համարժէք դրամի, իսկ ծրագրի փաստացի եւ
կանխատեսւող (դեկտեմբեր ամսուայ) ծախսերի ընդհանուր գումարը կազմում
է 28 մլն 081 հազ. 321 ԱՄՆ դոլար:
Հաշուետու տարում իրականացուած աշխատանքների թւում նշուվել է, որ
Գիւղական ճանապարհների վերանորոգման ծրագրի շրջանակներում
Հայաստանի հարաւ-արեւմտյան շրջանում 24,5 կմ ճանապարհահատուածի
վերանորոգման աշխատանքները մոտենում են աւարտին: Միաժամանակ սկսուել
եւ ընթացքի մէջ են առաջին փաթեթում ընդգրկուած ճանապարհաշինարարական
պայմանագրերով իրականացyող աշխատանքները, որոնցով նախատեսւում է
273 կմ ճանապարհահատուածի վերանորոգում` 60,3 մլն ԱՄՆ դոլար
ընդհանուր գումարով: Ոռոգւող գիւղատնտեսութիւն ծրագրի
շրջանակներում աւարտուել են 4 գիւղական համայնքներում իրականացyող
երրորդ կարգի ջրանցքների շինարարական աշխատանքները: Նշուվել է, որ
մինչեւ 2008թ.-ի վերջ Հայաստանի բոլոր մարզերի շինարարական փուլին
պատրաստ կլինեն 6 մայր ջրանցքների, 7 ինքնահոս համակարգերի եւ 18
պոմպակայանների վերջնական նախագծերը, որոնց շինարարական փուլի
սկիզբը նախատեսուած է 2009թ.-ին: Ոռոգւող գիւղատնտեսութիւն ծրագրի
մաս կազմող Ջրից դէպի շուկայ բաղադրիչի շրջանակներում մինչ օրս
ուսուցանվել են աւելի քան 18 հազար ծրագրի շահառուներ` ջրի
ներտնտեսային կառավարման եւ բարձրարժէք գիւղատնտեսական արտադրանքի
ուսուցման թեմաներով: Այդ ծրագրի շրջանակներում ստեղծուել է 128
փորձացուցադրական տնտեսութիւն, ինչպէս նաեւ բաշխուել է աւելի քան
130 գիւղատնտեսական վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1,5
մլն ԱՄՆ դոլար:
Յատկացման յայտը «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի
նախագահի կողմից վաւերացուելուց յետոյ, կներկայացուի «Հազարամյակի
մարտահրաւեր» կորպորացիայի հաւանութեանը: