Հայաստանում 2008թ.-ի նոյեմբերին ոչ պարենային ապրանքների<br /> գները 1,7%-ով նուազել են<br />


Հայաստանում 2008թ.-ի նոյեմբերին ոչ պարենային ապրանքների
գները 1,7%-ով նուազել են

  • 01-12-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցուած 1,7% գնանկման վրայ իր անմիջական ազդեցութիւնն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 11,9% եւ 11,7% գնանկումը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետութիւնում գրանցուել է կենցաղային էլեկտրաապրանքների, կահոյքի, լւացող միջոցների, մշակոյթի ապրանքների 0,6-0,1% գնանկում: Դրան զուգընթաց, վառելիքի, խոհանոցային սպասքի, գեղայարդարման ապրանքների, շինանիւթերի, գրենական պիտոյքների, անձնապիտոյ, ոսկերչական ապրանքների, կոշկեղենի, հագուստի եւ գործուածքի գներն աճել են 0,1-1,6%-ով: Դիտարկուող միւս ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսուայ համեմատ մնացել է անփոփոխ:
  -   Տնտեսութիւն