Հայաստանում 2008թ.-ի նոյեմբերին ոչ պարենային ապրանքների
գները 1,7%-ով նվազել են
01-12-2008 17:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային
ապրանքների շուկայում 2008թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ
գրանցված 1,7% գնանկման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել
բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 11,9% եւ 11,7%
գնանկումը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի
նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է
կենցաղային էլեկտրաապրանքների, կահույքի, լվացող միջոցների,
մշակույթի ապրանքների 0,6-0,1% գնանկում: Դրան զուգընթաց,
վառելիքի, խոհանոցային սպասքի, գեղահարդարման ապրանքների,
շինանյութերի, գրենական պիտույքների, անձնապիտո, ոսկերչական
ապրանքների, կոշկեղենի, հագուստի եւ գործվածքի գներն աճել են
0,1-1,6%-ով: Դիտարկվող մյուս ապրանքախմբերում գների մակարդակը
նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: